Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պետության կայուն անվտանգության երաշխավորման հիմքը ազատ մտքով ապրող քաղաքացին է, որը պետք է ձևավորվի կրթության միջոցով. Արթուր Սաքունց

December 15, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը.

 

«Ինչքան էլ վեր ես լուծում մերօրյա տարաբնույթ խնդիրները՝ քաղաքականից մինչև անվտանգային, տնտեսականից մինչև սոցիալականի, խոսքի, վարքի, ստեղծարարության և այլն, դրանց առաջացման պատճառներն ու լուծման դժվարությունները, ի վերջո հանգում ես կրթության որակի հետ կապված հարցերին։

 

Չէ, իհարկե կան որակյալ մասնագետներ, արտերկրում կրթություն ստացածներ, մագիստրատուրան ավարտածներ, դիպլոմավորներ, բայց խնդիրը բուն կրթության համակարգով անցած հասարակության որակի մասին է։

 

Հասարակության լայն շերտերի կրթության բովանդակության մասին է խոսքը։ Բովանդակային կրթության, ոչ թե դիպլոմների քանակի, կամ թեկնածուական, դոկտորական դիսերտացիաների քանակի, միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած դիպլոմների քանակի ապահովման մասին է խոսքը։

 

Մտածելու, վերլուծելու, համադրելու, դեդուկտիվ ինդուկտիվ կարողությունների, մտքի ու ոգու ազատության մասին է խոսքը, որը չի ապահովել մեր կրթական համակարգը առնվազն վերջին քսան-քսանհինգ տարիների ընթացքում։

 

Ոգի ասածը հոգևորի մասին չէ։

 

Խոսքը ճաշակի, արվեստի, գեղեցիկի, չարի ու բարու ընկալումները, բարքերի ու վարքագծի, էսթետիկա ասվածում մարդկայինը՝ ազատությունը, հումանիզմ ասվածը ձևավորող քաղաքակիրթ կրթության մասին է խոսքը։ Խիզախության հիմքում ազատությունը, ոչ թե բռնությունը, իշխելու կարողությունը կարևորող կրթության մասին է խոսքը։

 

Ինչպիսի որակի, բնույթի կրթության միջով անցնում են մեր երեխաները՝ մարդիկ, այդպիսի որակի հասարակություն էլ ունենում ենք։

 

Սա ամենամեծ խնդիրն է, որը պետք է լուծել։

 

Կրթության որակի արդյունքներն անմիջապես չեն երևում, դրանք առնվազն տաս-տասհինգ տարի հետո են դառնում տեսանելի։ Եվ սա չի կարող տեղավորվել չորս կամ հինգ տարվա մեջ, իշխանության փոփոխության պարբերականության մեջ։

 

Այնպես որ կրթության համակարգը իր բնույթով, իր առնաձնահատկություններով չի կարող ենթակա լինել քաղաքական իշխանության փոփոխության պարբերականության կանոնին։

 

Այդ պատճառով կրթության համակարգը պետք է դիտարկել որևէ կուսակցական գաղափարներից դուրս, զուտ քաղաքակրթական նվաճումների, ազատ մտքի ու ոգու սահմանադրական սկզբունքների մտահորիզոնով է պետք մոտենալ կրթությանը։Հակառակ դեպքում ևս մի 10-15 տարի հետո էլի ենք ունենալու նույն չլուծված խնդիրները, նույն որակի ու մակարդակի, գուցե ավելի վատ որակի խնդիրների հետ ստիպված լինենք գործ ունենալ։

 

Պետության կայուն անվտանգության երաշխավորման հիմքը ազատ մտքով ապրող քաղաքացին է, որը պետք է ձևավորվի կրթության միջոցով։

 

Օրվա իշխանությունը չգիտեմ, ինչքանով է ընկալում պետության հետագա որակի, անվտանգության ապահովման տեսակետից կրթության համակարգի նշանակությունը։ Բայց որ արմատական, հրատապ, անհետաձգելի ու բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ կրթության որակը փոխելու ուղղությամբ, դրանում ոչ մի կասկած չկա», - գրել է Սաքունցը:

 

hima.am

views: 43

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color