Job and training opportunities | Announcements
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտ իրականացնելու համար:
Ծրագրի տևողությունը չորս տարի է 01/07/2023 թ․-ից մինչև 30/06/2027 թթ։
Աուդիտն իրականացվելու է Սիդայի ստանդարտ տեխնիկական առաջադրանքի համապատասխան, համաձայն որի բացի ֆինանսական փաստաթղթերի համապատասխանությունն ու ճշգրտությունը, աուդիտ իրականացնող ընկերությունը պետք է համոզվի, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է դրամաշնորհի մեկնարկին նախորդած ներքին վերահսկողության վերանայման արդյունքում ներկայացրած գործողությունների պլանով նախատեսված առաջարկությունները։
Իրականացվելու է 4 տարեկան աուդիտ։
Առաջին տարեկան աուդիտը վերաբերում է 01.07.2023-30.06.2024 թթ․ ժամանակահատվածին: Առաջին տարվա տվյալները պետք է ամփոփվեն, և ներկայացվի համապատասխան հայերեն և անգլերեն հաշվետվություն ոչ ուշ, քան մինչև 10.09.2024 թ․-ը։
Մնացած ժամանակահատվածները կսահմանվեն հաղթող կազմակերպության հետ կնքվող պայմանագրով։
Գնառաջարկը պետք է ներկայացվի ՀՀ դրամով։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:
Գնառաջարկի հետ խնդրում ենք ներկայացնել տեղեկություն՝ աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձի, մասնավորապես միջազգային դրամաշնորհային ծրագրերով փորձառության վերաբերյալ։
Գնառաջարկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով նշված փաստաթղթերը կազմակերպության hr@hcav.am էլեկտրոնային փոստին , նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ SIDA - HCAV»:
Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևով, անգլերեն և հայերեն։
Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է «23 »հունիսի 2024թ .
Հավելյալ տեղեկություններ ստանալ գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանից (հեռ. +37494102868):
Գնառաջարկի ձևանմուշը :