Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայաստանում ռազմական օմբուդսմեն ունենալու առաջարկը կրկին օրակարգում է

May 15, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանը ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման կարիք ունի՞, և եթե այո՝ ինչ կտա այն: Մեր երկրում այդպիսի նոր մարմին ստեղծելու առաջարկ հնչել էր դեռ տարիներ առաջ, սակայն մերժվել էր՝ հիմնավորմամբ, որ ՄԻՊ-ի կազմում արդեն կա ռազմական, զինվորական հարցերով զբաղվող առանձին բաժին։ Այսօր, սակայն, երկրում ռազմական օմբուդսմենի գրասենյակ ստեղծելու առաջաևկը նորից թարմացել է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայում կարծում են՝ այս առումով հարցերը շատ են, անելիքները՝ եւս։ Փորձագիտական դաշտում էլ կարծում են՝ եթե ոչ նոր կառույց, ապա ՄԻՊ գործառույթների ավելացում, անշուշտ, անհրաժեշտ է։  

 

Օրերս Ժնևում ՄԻՊ-ը մասնակցել էր անվտանգային ոլորտին առնչվող քննարկման, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային տարբեր փորձերին։ Հայաստանը եւս հետաքրքրություն էր ցուցաբերել։

Ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու առաջարկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արել էր դեռ 2014 թվականին։ Առաջարկվել էր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում» կատարել փոփոխություն՝ նախատեսելով հետևյալ կարգավորումը՝ պաշտպանի տեղակալներից մեկը գործունեություն իրականացնի զինված ուժերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում և եռամսյակը մեկ Պաշտպանին ներկայացնի զեկույց զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին։ Առաջարկը, սակայն, մերժվել է հիմնավորմամբ, որ 2016 թ. հունիսին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է քրեադատավարական և զինծառայողների իրավունքների պաշտպանության վարչություն, որը քննարկում է զինծառայողների և վերջիններիս ընտանիքների անդամների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։



6 տարի անց իրավապաշտպան կազմակերպությունը կրկին արդիական է ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու համարում հարցը՝ շեշտելով, որ ԶՈւ-երում իրավունքների պաշտպանության խնդիրները կրում են համակարգային բնույթ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը ձևակերպում է՝ ինչու է անհրաժեշտ այդ ինստիտուտի ներդրումը.

 

«Մենք պատկերացնում ենք անկախ մարմին՝ վերահսկողության գործառույթներով, որը կարող է ապահովել ԶՈՒ-ում թափանցիկություն, հաշվետվողականություն, վերահսկողություն իրականացնի մարդու իրավունքների խախտումների բացահայտման, խախտված իրավունքների վերականգնման վիճակի առումով: ՀՀ-ում տարիներ շարունակ նույնիսկ խաղաղ պայմաններում բազմաթիվ զինծառայողներ են մահանում ավելի շատ ներքին խնդիրների պատճառով, ինչ ենթադրում է վերահսկողության նվազ լինելու մասին»:

 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն իր հերթին չափազանց կարևորում է 44-օրյա պատերազմից հետո բանակում առկա խնդիրներին ուշադրություն դարձնելը և լուծումներ գտնելը: Կարապետյանցն առաջարկում է քննարկել կամ լայն լիազորություներով օժտված առանձին մարմին ստեղծելու հարցը, կամ ՊՆ-ում և ՄԻՊ-ում գործող բաժիններին տալ ավելի լայն իրավասություն Զինված ուժերում առկա ցանկացած իրավախախտում կարգավորելու համար: Կարապետյանցը շեշտում է՝ անկախ մարմինը պակաս կաշկանդված կլինի, և լիազորություններն էլ արդյունք կտան.

 

«Պետք է հասկանալ, թե ինչ լիազորություններ են տրվելու, դրանից է մեծապես կախված կառույցի գործունեությունը: Ունենալ Ռազմական օմբուդսմեն առանց բավարար լիազորությունների՝ նշանակում է ստեղծվում է ձևական կառույց, որը չի աշխատելու: Եթե կտրվեն բավարար լիազորություններ, այո, կունենանք ավելի վստահելի, անկախ կառույց, որը կաշխատի ավելի արդյունավետ»:

 

Իրավապաշտպանը կարծում է՝ ՄԻՊ-ում և ՊՆ-ում գործող բաժինները մարդկային սահմանափակ ռեսուրսների պատճառով չեն կարողանում արագ արձագանքել բանակում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, իսկ խնդիրները շատ են, որոնց պատճառով գրանցվում են մահվան դեպքեր, բռնություններ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ այս տարի բանակում գրանցվել է մահվան 18 դեպք.

 

«Բանակում զինծառայողների մահվան դեպքերի 38 տոկոսն է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, մյուսները բազմաթիվ պատճառներով են՝ ինքնասպանություն, սպանություն, դժբախտ պատահարներ, ավտովթար, առողջական խնդիրների հետևանքով մահեր, նախորդ տարի ունեցել են ինքնասպանության 9 դեպք: Այս մահերը կարիք ունեն վերահսկողության, խիստ ուսումնասիրման, իսկ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը կունենա այնպիսի գործառույթներ, որով կկարողանա կանխել նման դեպքերը»:

 

Արմինե Սադիկյանը շեշտում է՝ եթե ԶՈւ-ում լինի թափանցիկություն և հաշվետվողականություն, մահվան դեպքերի նվազում կունենանք.

 

«Բացահայտվեն, որ օրինակ՝ տեխնիկական այնպիսի միջոցներ են, որոնք սարքին չեն և շատ դեպքերում նման պատահարներից են մահանում, եթե վերահսկողություն իրականացվի առողջական խնդիրներ ունեցողների զինվորական ծառության նկատմամբ, այդ դեպքում ևս հնարավոր է կանխվեն մահվան դեպքերը, հսկողություն իրականացվի զինվորների ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված՝ նույնպես կարող է նպաստել մահվան դեպքերի նվազմանը: Հաշվետու լինի նաև հասարակությանը»:   

 

Զինված ուժերում հարաբերությունների կարգավորման, իրավախախտումների կանխման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ու ռազմական օմբուդսմենի ինստիտուտներ գործում են տարբեր երկրներում, սակայն դրանց  ինստիտուցիոնալ գործառույթներն էականորեն տարբեր են։ Հայաստանում ռազական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման առաջարկի հիմքում այլ երկրների հաջողված փորձն է՝ մեր երկրին բնորոշ առանձնահատկություններով:  

hy.armradio.am

views: 48

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color