Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին կարող եք ահազանգել Անկախ դիտորդ դաշինքին

August 31, 2022

Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Announcements | Publications | Own | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Անկախ դիտորդ դաշինքը ահազանգեր է ստանում գալիք ՏԻՄ ընտրություններին Գյուլագարակ համայնքում ավագանու անդամի թեկնածություն առաջադրած մանկավարժներից. «ասում են, ի՞նչ գործ ունեք, գործից կհանենք»:

 

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունն՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Գործատուի կողմից աշխատողին կարող են ներկայացվել միայն այնպիսի պահանջներ, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ և վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կողմից կատարվող աշխատանքին: 

 

Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը` հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։

 

Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով:

 

Անկախ դիտորդ դաշինքը ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում, հետևում է քաղաքական և ապաքաղաքական ուժերի վարքին և պատրաստ է նպաստել ընտրական գործընթացի բոլոր դերակատարների իրավունքների պաշտպանությանը:

 

Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին բարձրաձայնելու համար կարող եք գրել Անկախ դիտորդ էջին կամ զանգահարել.

 

☎️աշխատանքային իրավունքների խախտման դեպքերով՝ 041123302

☎️քարոզարշավի վերաբերյալ՝ 077342268 

views: 65

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color