Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ 2018 թ. հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար. վերջնաժամկետը՝ 2018թ. հոկտեմբերի 3

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, հավաքագրում է դիտորդներ՝ Արմավիրի մարզում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար և նախատեսվում է պարտադիր վերապատրաստում:

 

Խնդրում ենք գրանցվել միայն, եթե բնակվում եք Երևան քաղաքում կամ Արմավիրի մարզում:

 

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. հոկտեմբերի 3՝ ժ․ 23:59:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր