Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պաստառներ և դրանց վնասումը («Պաստառային առաջին պատերազմ»)

June 11, 2021

Early Elections To the National Assembly 2021 | Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | News | Information Campaign | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

 

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

 

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

 

Պաստառներ և դրանց վնասումը («Պաստառային առաջին պատերազմ»)

 

Նախընտրական քարոզչությանը նախորդող փուլում պաստառների համատարած տեղակայումը պատճառ դարձավ թեկնածուների մեկնարկային խիստ անհավասարության համար։ Օրենսգիրքը սահմանում է, որ նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ վերացման են ենթակա 5 քառակուսի մետրը գերազանցող բոլոր այն պաստառները, որոնք ԿԸՀ-ն կամ տարածքային ընտրական հանձնաժողովը ճանաչում են ընտրությունների հետ ասոցացվող։ Մայիսի 31-ին ԿԸՀ-ն 6 որոշում է կայացրել, որոնցով ընտրությունների հետ ասոցացվող են ճանաչել․

 

  • Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի համատեղ լուսանկարով և «Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք» գրառմամբ պաստառները,

  • Նորայր Նորիկյանի լուսանկարով և «Արդար Հայաստան» գրառումը պարունակող պաստառները և Սարգիս Զորանյանի լուսանկարով և «Արդար Հայաստան» գրառումը պարունակող պաստառները,

  • «Տիգրան Արզաքանցյան Բարեգործական Հիմնադրամ. Ուժը՝ Մարդն Է» գրառմամբ կամ նշված գրառմամբ և Տիգրան Արզաքանցյանի լուսանկարը պարունակող պաստառները,

  • Ռոբերտ Քոչարյանի «Կյանք Եվ Ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը Կառուցելիս» գրառմամբ պաստառները,

  • «Արարատի Բարձրությունն Է 5165 Մետր» գրառմամբ պաստառները,

  • Էդմոն Մարուքյանի լուսանկարով և «Լուսավոր Հայաստան Կուսակցություն» գրառմամբ պաստառները

 

Դիտարկվող ժամանակահատվածում ԿԸՀ որոշումը բողոքարկվել է Ռ․ Քոչարյանի փաստաբանների կողմից և ՀՀ վարչական դատարանը բավարարել է բողոքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին որոշում է ընդունել պաստառների վերացման վերաբերյալ, սակայն զեկույցի պատրաստման օրվա դրությամբ որոշումը չի կատարվել։

 

Նախորդ տարիներին պաստառների վնասումները նախընտրական փուլի առավել տարածված խախտումներից էին։ Այս խախտումներն այժմ բնորոշ էին նաև քարոզչությանը նախորդող փուլին, որի ընթացքում փակցվել են ընտրություններում առաջադրված ուժերի առաջին դեմքերը պատկերող 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառներ, որոնք ֆորմալ առումով նախընտրական չէին։

 

  • ՀՀ ողջ տարածքում փակցված են «Տիգրան Արզաքանցյան Հիմնադրամ» գրությամբ 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառներ, որոնցում պատկերված է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար՝ Տիգրան Արզաքանցյանը։ Այս դեպքում ըստ էության ոչ միայն խախտված է մեկնարկային հավասար հնարավորությունների սկզբունքն, այլ նաև բարեգործական հիմնադրամի խթանումն ու դրա միջոցով քարոզչության իրականացումն առերևույթ ընտրակաշառքի հանցակազմ է պարունակում։ Պատկերված պաստառը Վանաձորում է։

  • Առավել շատ և գրեթե բոլոր մարզերում վնասվել ու ոչնչացվել են Ռ․ Քոչարյանի հեղինակած գիրքը պատկերող պաստառները։ Պատկերված օրինակում Իջևան քաղաքում կարմիր ներկով ներկված պաստառ է։

  • Լոռու մարզի Տաշիր քաղաքում կարմիր ներկով են ներկվել ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի պաստառները՝ փակցված կուսակցության գրասենյակին։

 

views: 189

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color