Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Երբ ասում ենք ահռելի աղբ է հավաքվել, նկատի ունենք նաև հենց իրավական ընթացակարգերի անպիտանությամբ պայմանավորված աղբը․ Արթուր Սաքունց

November 7, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար նախագահ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որ բնագավառի խնդիրներին էլ առնչվում ես, խորանում ես, ակնհայտ է դառնում, որ առնվազն քսան տարի շարունակ կառավարման համակարգը վերից վար, մինչև դպրոց ու մանկապարտեզ, և դրանց գործունեությունը կարգավորող իրավական ընթացակարգերը, նորմերը ձևավորվել են մեկ կուսակցության կառավարման սկզբունքի տրամաբանությամբ։

Այսինքն, այդ իրավական ընթացակարգերը ձևավորվել են ոչ թե խնդիրների լուծման նպատակով հիմնավոր որոշումների ընդունման տեսակետից, այլ ունեցել են ձևական բնույթ, քանի որ իրական որոշումները կայացրել են ըստ քաղաքական նպատակահարմարության և քաղաքական մարմիններում։ Նույնիսկ արդյունավետ բողոքարկման մեխանիզմներ չեն նախատեսվել։

Բնականաբար, երբ որոշումների ընդունումը չի կրել իր բովանդակությամբ մասնակցային, մրցակցային բնույթ, այդ իրավական ընթացակարգերն ընդամենն արդեն կայացված քաղաքական որոշման նոտարական վավերացման նշանակություն են ունեցել։

Եվ հիմա, իրապես ժողովրդավարական պայմաններում, երբ մեկ կենտրոնի կողմից որոշումների կայացման ինստիտուտը այլևս չի գործում, մարդիկ աստիճանաբար ցուցաբերում են ակտիվություն որևէ խնդրի լուծման վերաբերյալ որոշման կայացմանը մասնակցելու նպատակով, բացահայտվում է այդ իրավական ընթացակարգերի ոչ միայն բացառիկ անպիտանությունը, այլև խոչընդոտ են հանդիսանում մասնակցային և մրցակցային բովանդակությամբ որոշումների կայացմանը։

Այսինքն տարիներով կուտակված խնդիրները հին գործիքակազմով այլևս չեն կարող լուծվել և նորից խնդիրներ են կուտակվում։ Ի դեպ, այդ ընթացակարգերից շատերը ոչ թե օրենքների փոփոխություններ են պահանջում, այլ ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններ։

Այսինքն, երբ ասում ենք ահռելի աղբ է հավաքվել, նկատի ունենք նաև հենց իրավական ընթացակարգերի անպիտանությամբ պայմանավորված աղբը։

Բայց ինչն է հետաքրքիր, երբ նախկին ՀՀԿ իշխանության կարկառուններն են աղմուկ բարձրացնում, թե դե իրենք չեն խանգարում խոչընդոտում նոր իշխանությանը, գիտակցաբար անտեսում են իրենց կողմից ստեղծած բազմահազար, քսան տարվա աղբի քանակը, որը մաքրելու համար իրապես ժամանակ է պետք։

Իսկ որ նոր իշխանությունն էլ ջանք ու եռանդ պետք է ներդնի՝ օրը 48 ժամ դարձնելով աշխատի, դա էլ ակնհայտ է։

Համակարգային խնդիրներին համակարգային լուծումներ պետք է տրվեն տրամաբանությամբ պետք է փոխվեն իրավական ընթացակարգերը, ոչ թե հատային մոտեցման տրամաբանությամբ, որն օրը 48 դսրձնելու անհրաժեշտությունը կվերացնի։

Հուսով ենք, նոր ԱԺ֊ն նման որակ կապահովի»։

armnews24.info

views: 1169

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color