Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Միջազգային խաղաղապահներ ներգրավելը պետք է նպատակ լինի՝ որպես միակ արդյունավետ տարբերակ

December 14, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Արցախը Հայաստանին կապող մայրուղին արդեն երկրորդ օրն է՝ փակ է։ Ի՞նչ քայլեր պետք է անեն Հայաստանի իշխանությունները։

 

Մենք ի սկզբանե ասել ենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրները պետք է բարձրացվեն միջազգային մակարդակի վրա։ Այն եռակողմ հայտարարությունը, որով իբր թե հրադադար է հայտարարվել, ինքն իր էությամբ առոչինչ է այն իմաստով, որ ուժի սպառնալիքի ներքո է պարտադրվել։ Իսկ ուժի սպառնալիքի ներքո որևէ փաստաթուղթ իրավական որևէ բովանդակություն չի կարող ունենալ։ Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ այդ փաստաթուղթը երաշխիք չէ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Եվ «ռուսական խաղաղապահ» անվանումով այդ զորախումբը, որը գտնվում է Արցախում, չի կարող իր առաքելությունն իրականացնել, քանի որ այդ եռակողմ հայտարարության կողմերից մեկն է, որը մասնակցել է ուժի սպառնալիքի գործարքին։ Եվ միակ տարբերակը միջազգային կառույցների ներգրավումն է։ Եռակողմ հայտարարությամբ Մինսկի խմբի եռանախագահությունը դրվեց մի կողմ, որը միակ լեգիտիմ մարմինն էր։ Հիմա փորձում են դա փոխարինել «3+3» կամ այլ տարբեր ձևաչափերով, բայց արդյունք չեն տալիս ու չեն էլ կարող տալ, որովհետև դրանց հիմքում ընկած է ուժի սպառնալիքի ներքո խնդիրների լուծման մեխանիզմը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում պետք է բարձրացնի այս խնդիրները և պահանջի վերացնել Ադրբեջանի ռեժիմի կողմից Լաչինի միջանցքը փակելը, որը հանդիսանում է Արցախի ժողովրդի կյանքի ու անվտանգության դեմ ուղղված անմիջական սպառնալիք, որն ինքնին հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների շարունակական ու անպատիժ խախտում՝ հանգեցնելով մարդասիրական ճգնաժամի: Ուկրաինայի դեմ ագրեսիայի փորձով տեսնում ենք, որ Անվտանգության խորհրդի արձանագրումները բավական լուրջ քաղաքական նշանակություն ունեն նաև՝ միջազգային հանրության վարքագծի, դիրքորոշումների, մոտեցումների ձևակերպման, նաև մասնակցության առումով։ Հետևաբար, պետք է ամեն ջանք գործադրել՝ վերականգնելու միջազգային ներկայությունը թե խնդրի կարգավորման, թե բանակցությունների ձևաչափի ապահովման, թե նաև խաղաղապահ առաքելության տեսակետից։ Միջազգային խաղաղապահներ ներգրավելը պետք է նպատակ լինի՝ որպես միակ արդյունավետ տարբերակ։
 

Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, ի՞նչ նպատակ են հետապնդում՝ փակելով Բերձորի միջանցքը։

 

Ռուս-ադրբեջանական գործարքը՝ ռազմավարական համագործակցությունը թելադրում է եռակողմ հայտարարության մյուս կողմին՝ Հայաստանին, ենթարկվելու իրենց։ Իրենք ոչ թե զուտ փաստաթղթային, այլ բովանդակային ռազմավարական համագործակցության մեջ են։ Եվ համաձայնեցված գործում են։ Մենք այլ դեպքերում տեսնում ենք, թե ինչպես են ռուսական զորքերը ագրեսիվ գործում, օրինակ, Ուկրաինայի տարածքում։ Բայց Արցախում իրենց անահամաչափ զսպված են պահում։ Սրա հիմքը ռուս-ադրբեջանական ռազմավարական տանդեմն է, որի հիմքում սպառնալիքներով խնդիրների լուծմանը հասնելն է։

 

lragir.am

views: 18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color