Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գյումրիի ռուսական բազայի տարածքը Հայաստանի պետական տարածք է. Արթուր Սաքունց

December 20, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Գլխավոր դատախազության պարզաբանմանը՝ Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ նրան դաժան ծեծի ենթարկելու և մահվան հասցնելու համար ձերբակալված է ռուսական ռազմաբազայի զինծառայող, ով պահվում է ռազմաբազայի տարածքում: Այս հարցը վերջին շրջանում բուռն քննարկման թեմա էր, թե ինչո՞ւ զինծառայողը չի հանձնվում հայ իրավապահներին: Գլխավոր դատախազության մեկնաբանությունը հետևյալն է.

 

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից  ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը: Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար  Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ երբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ տարածքում քրեական գործ է հարուցվում և այդ քրեական գործի շրջանակներում կասկածվող անձի նկատմամբ դատարանի կողմից կիրառվում է խափանման միջոց կալանավորումը, ապա կալանքն այդ անձը պետք է կրի ՀՀ քրեականատորղական հիմնարկում:

 

«Երկրորդ, հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, այդպիսի տարածք է հանդիսանում նաև ռուսական ռազմաբազայի զբաղեցրած տարածքը: Ճշտեմ՝ ռուսական ռազմաբազայի զբաղեցրած տարածքը ռուսական կողմի սեփականությունը չէ, դա հանդիսանում է ՀՀ պետական տարածք: Տվյալ դեպքում ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացին կատարել է հանցագործություն, և այդ դեպքի վրա չի կարող տարածվել արտահանձնման վերաբերյալ դրույթը, որին հղում է կատարում ՀՀ գլխավոր դատախազությունը: Եթե Հայաստանի տարածքում քրեական հանցագործություն կատարած օտարերկրյա քաղաքացին գտնվի Ռուսաստանի Դաշնության կամ այլ պետության տարածքում և նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի, ապա այդ դեպքում միայն կարող է գործել տվյալ երկրի օրենսդրությունը, որը վերաբերում է իր քաղաքացուն այլ պետությանը չհանձնելու սկզբունքին: Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, եթե այլ երկրի տարածքում Հայաստանի քաղաքացին կատարի հանցագործություն, ապա նա չի կարող արտահանձնվել»,- ասում է Սաքունցը:

 

Նրա խոսքով՝ այս դեպքում ՀՀ տարածքում է ռուսական ռազմաբազայի զինծառայողը կատարել հանցագործություն, նա շարունակում է գտնվել ՀՀ պետական տարածքում: Ըստ Սաքունցի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է ջանքեր գործադրի՝ պահանջելու, որ հանցագործության մեջ կասկածվող անձը, ով գտնվում է Հայաստանի տարածքում, հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին:

 

«Եվ հայ-ռուսական համաձայնագրի այդ կետն ամենևին այդ դեպքին չի վերաբերում: Եվ ՌԴ օրենսդրությունն այս դեպքին չի վերաբերում: Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազությունը փոխի իր պարզաբանումն ու այս հարցերին պատասխան տա»,- ասում է իրավապաշտպանը:

 

lragir.am

views: 1085

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color