Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տրամաբանություն չկա պաշտոնանկությունների մեջ եւ չէր էլ կարող լինել, որովհետև չկա Զինված ուժերի վերականգնման հայեցակարգ, հստակ ծրագիր և գործողություններ

January 26, 2023

Activities | Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պարոն Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ Զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով զինծառայողների մահացության թվերը շարունակում են մտահոգիչ մնալ 2010 թվականից մինչև 2023 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում դժբախտ պատահարների ու ավտովթարների պատճառով մահացել է 209 զինծառայող։ Ինչի՞ հետևանք եք համարում այս իրավիճակը։

 

Երբ տեսնում ենք, որ ոչ մարտական գործողությունների հետևանքով մահացության թվերը նվազման միտում չունեն, դա ինքնին առանձին խնդիր է։ Բայց ավելի ուշադրության արժանի են պատճառները, որոնց հետևանքով այդ մահացության դեպքերը տեղի են ունենում։ Այսինքն՝ պատճառները դեռևս մնում են այն հիմնական գործոնները, որոնց հետևանքով մենք ունենում ենք այդ մահացության դեպքերը։ Ես չեմ խոսում բարեփոխումների մասին, որովհետև բարեփոխումը պետք է վերաբերի նվազագույն պահանջները բավարարող անվտանգ, արդյունավետ ծառայությանը։ Նկատի ունեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից արդյունավետ ու հզոր մեխանիզմների, նաև արտաքին սպառնալիքներն արդյունավետ կանխող արագ արձագանքման հնարավորությունների պարագայում արդեն կարելի է խոսել բարեփոխումների մասին՝ այդ որակական հատկանիշները էլ ավելի բարելավելու ուղղությամբ։ Բայց հիմա պետք է խոսել վերականգնման մասին, և այդ գործողությունները, որոնց իրականացման մասին խոսում են իշխանությունները, չի հիմնավորվում իմ բերած հիմնավորումներով։

 

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Զինված ուժերում տեղի ունեցան պաշտոնանկություններ։ Խոսելով քաղաքական պատասխանատվության մասին՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքական պաշտոնանկություններ չպետք է  լինեն, քանի որ իրենք լավ են աշխատում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։

 

Պատասխանատվության գիտակցումը չի կարող հայտարարություններով սահմանափակվել։ Ավելին, պատասխանատվության գիտակցումը հայտարարություններով չէ, որ պետք է արտահայտվի։ Իմ նշած պատճառների վերացման ուղղությամբ համակարգային փոփոխություններ կատարելուն ուղղված գործողություններ պետք է լինեն։ Մնացած բոլոր մեկնաբանությունները, որոնք միմիայն արդարանալու նպատակ ունեն, դրանք հենց պատասխանատվության գիտակցման բացակայության մասին են վկայում։ Մենք պաշտոնանկությունների կամ նշանակումների հարցի վերաբերյալ բազմիցս ենք ասել, որ հասկանալի չեն դրանց հիմնավորումները, հիմքերը։ Այո, այս դեպքից հետո պաշտոնանկություններ եղան, բայց մինչև այս դեպքն էլի պաշտոնանկություններ էին լինում, և հասկանալի չէր, թե ինչով էին պայմանավորված։ Ես այս պաշտոնանկությունները համարում եմ վերականգմանն ուղղված գործողություններով չպայմանավորված։ Եթե դու պաշտոնանկություն ես անում, դա նշանակում է, որ գտնում ես, որ այդ մարդը չի կարող ինչ-որ խնդիրներ լուծել։ Բայց խնդիրները միանգամից չեն ծագում, եթե դեպքով պայմանավորված խնդիրները չեն լուծվել և դրա հիման վրա մարդուն պաշտոնանկ ես անում, դա նշանակում է, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ շարունակական աշխատանք չի կատարվել, պատշաճ վերահսկողություն չի եղել։ Եվ ինչո՞ւ պետք է դեպքը պաշտոնանկության առիթ հանդիսանա։ Սա ավելի շուտ հեռացնողի ոչ պատշաճ կառավարման, ոչ պատշաճ վերահսկման, գործողությունների հետևանք է։ Սա պատասխանատվությունից խուսափելու գործելակերպի շրջանակում եմ ես տեսնում։

 

Այլ հարց է, երբ պաշտոնատար անձն ամեն ջանք գործադրել է խնդիրը լուծելու համար, բայց այս միջադեպը ցույց է տալիս, որ ինքը բացթողում է ունեցել, ինքն է սեփական կամքով դիմում գրում ու ասում՝ ես թերացել եմ, սխալ եմ թույլ տվել։ Դա պատասխանատվության գիտակցության մեկ այլ զգացում է, որը նույնպես մենք չենք տեսնում։ Այսինքն՝ գոլորշի բաց թողնելու այս մոտեցումը հենց վկայում է խնդիրները խորքային և համակարգային չհասկանալու մասին։ Եվ ես դա որակում եմ «յոլա գնալու» տարբերակ։ Բայց «յոլա գնալով» հարցերը չեն լուծվում, որովհետև այդ դեպքում առանձին հրդեհները հանգցնելու տակտիկան է միայն կիրառվում, որի շրջանակներում տեղավորվում են նաև այդ պաշտոնանկություններն ու նշանակումները։ Մեր նախորդ տարիների հրապարակմամբ մենք ամփոփել էինք, թե ինչ պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ Բացարձակ որևէ հիմնավորում, տրամաբանություն չկան այդ պաշտոնանկությունների ու պաշտոնների նշանակումների մեջ։ Եվ չէր էր կարող լինել, որովհետև չկան Զինված ուժերի վերականգնման հայեցակարգ, հստակ ծրագիր և գործողություններ։

 

Դեպքից հետո իշխանություններն արագ առաջ քաշեցին վարկած, քննչական մարմիններին եղավ հանձնարարություն։ Հասարակության շրջանում քննարկվում է վարկածի արժանահավատության ու նաև այն հարցը, թե արդյոք իրական մեղավորները կպատժվեն։ Ինչի՞ մասին է փաստում սա։

 

Դա գալիս է անվստահությունից, որովհետև վստահություն ձևավորվում է հաշվետու և թափանցիկ գործելակերպից։ Վստահությունը ձևավորվում է հենց այդ պատասխանատվության գիտակցման փաստն արձանագրող գործելակերպից։ Եվ դա մեկանգամյա գործողություն չէ, շարունակական գործողություններ են, որոնց վերաբերյալ տարբեր տեղեկություններ ու ուղերձներ մարդիկ ստանում են, որի հիման էլ վրա էլ ձևավորվում է վերաբերմունքը։ Եվ եթե ժամանակի ընթացքում այդ վստահությունը ձևավորող ուղերձները հանրությունը չի ստացել, ինչո՞ւ պետք է հիմա կոնկրետ քննության հետ կապված վստահություն ունենա։ Այստեղ ոչ միայն քննչական մարմնի հետ է կապված խնդիրը։ Պատասխանատվության զգացման բացակայությունը համակարգային է՝ կապ չունի՝ գործադիր, օրենսդիր, թե իրավապահ մարմիններ։ Համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ակնկալիք չունի հանրությունը։ Եթե զինվորական ծառայության կազմակերպման համար կացարանների պայմաններն անվտանգության տարրական չափանիշներին համապասխանեցնելուն ուղղված գործողությունների մասին տեղեկություն ունենայինք կամ այդ գործողությունները կատարվեին, մենք զերծ կմնայինք նման պատահարներից։ Բայց մենք չենք ստացել այդ տեղեկությունները, ընդհակառակը, մտահոգություններ ենք ունեցել, որոնց մասին հայտարարել ենք։ Եվ իրավիճակը չի փոխվել։ Հիմա ի՞նչ է անելու քննչական մարմինը, ԳՇ պետի՞ն, Պաշտպանության նախարարի՞ն, թե՞ թիկունքի գծով պատասխանատուին է պատասխանատվության ենթարկելու։ Իհարկե ոչ։ Քրեական գործի քննությունն ամենայն հավանականությամբ սահմանափակվելու է հենց միջադեպի անմիջական մասնակիցներով, այլ ոչ թե առնչվելու է այդ միջադեպի հետ կապված գործոնները կառավարողներներին։ Հենց սրանով է պայմանավորված հասարակության անվստահությունը։

views: 31

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color