Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ խոշտանգման հոդվածով քրեական գործ է հարուցվել

October 4, 2021

Activities | Legal Support | Legal Support | Right to Freedom from Torture | Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։

 

2021 թ․ օգոստոսի 14-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել է: Դրանից հետո հրկիզվել է ոստիկանների վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել են ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել արական սեռի ներկայացուցիչներին։

 

Բացի ՀՔԱ Վանաձորի գրասենյակից՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև բռնության ենթարկված անձանցից մեկը։

 

ՀՔԱՎ-ը նաև զեկույց է հրապարակել տեղի ունեցածի համատեքստում ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ։ Բացի ցուցմունք կորզելու համար խոշտանգում, հոգեբանական ճնշում գործադրելուց՝ ոստիկանները նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում, ինչպես նաև՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար, չեն ապահովել և խոչընդոտել են անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, առևանգել են բնակիչների իրերը, խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը։

 

Քրեական գործը հարուցվել է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում):

 

Համաձայն ՀՔԱՎ ուսումնասիրությունների՝ Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի բնագավառում պետության ջանքերում առաջընթաց չկա։ Խոշտանգման քրեականացումից ի վեր՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել: Միայն 2020 թ․ Խոշտանգումների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ բռնության ենթարկելու փաստի առթիվ ՀՔԾ-ում քննված 95 գործից միայն 6-ն է դատարան ուղարկվել, 48-ը կարճվել է, 17-ը՝ կասեցվել։ Իսկ 309․1 հոդվածով (Խոշտանգում) հարուցված 46 գործից ոչ մեկով որոշում չի կայացվել։

 

Սեպտեմբերի 24-ին հարուցված քրեական գործի շրջանակում բռնության ենթարկված Ս․ Գ․-ը տուժող է ճանաչվել, նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը։ Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը քննարկվում է նաև Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։

 

Ակնկալում ենք, որ այս քրեական գործի շրջանակում կիրականացվի օբյեկտիվ և արդյունավետ քննություն, կպատժվեն հանցագործություն կատարած ոստիկանները, ինչպես նաև քննության առարկա կդառնան և պատշաճ գնահատական կստանան մեր արձանագրած մյուս խնդիրները։

views: 163

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color