Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Անցումային արդարադատության օրակարգում կորպորատիվ հաշվետվողականությանն ուղղված գործողությունների ներառման առաջարկություններ

May 24, 2019

Other | Activities | Joint | Announcements | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Բնապահպանության, աշխատանքային իրավունքների և սոցիալական արդարության ոլորտում խախտումների քարտեզագրման և տարբեր շահակիցներին առաջարկությունների ներկայացման համար 2019թ. ապրիլի 23-ին Երևանում հրավիրվել է «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում ու դրանից անդին եւ իրավապաշտպանների դերը» կլոր սեղան Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից։ Կլոր սեղանին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ գործադիր, դատական և օրենսդիր մարմիններից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից և գործարար ոլորտից։ Քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիներ, որոնք պետություն - մասնավոր հատված - քաղաքացիական հասարակություն համագործակցության շնորհիվ հիմք կծառայեն նշված ոլորտներում անցումային արդարադատության իրականացման և խախտումների հետագա կանխարգելման համար:

 

Ավանդաբար անցումային արդարադատությունը վերաբերում է վնասների վերականգման, մարդու իրավունքների խախտման համար քրեական պատասխանատվության կիրառման, բարեփոխումների իրականացման և հաշտեցման նպատակով պետության կողմից իրականացվող գործողություններին։ Սակայն արդարության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է դիտարկել նաև ոչ պետական գործիչների և հատկապես  մասնավոր հատվածի դերը և բացահայտել մասնավոր ընկերությունների կողմից վնասների վերականգնման հնարավորությունները, քանի որ ավտորիտար ռեժիմները հաճախ օգտագործում են օլիգարխներին որպես մարդու իրավունքների խախտման գործիք և հիմնական դերակատար՝ փոխարենն առաջարկելով բիզնեսի արտոնություններ, անվտանգություն և շարունակականություն: Անցումային արդարադատության օրակարգով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք և ինչպես է մասնավոր հատվածը ներգրավված եղել Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խախտումներում մինչ «Թավշյա» հեղափոխությունը և թե արդյոք/ինչպես այն պետք է ենթարկվի պատասխանատվության կամ այլ կերպ ներառվի վնասների վերականգման գործընթացում:

 

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն են տալիս ավելի ինտենսիվ ձևով անդրադառնալ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոլորտներում մտահոգություններին քան երբևէ: Ավելի ժողովրդավարական միջավայրը թույլ է տալիս խիզախորեն բարձրաձայնել խնդիրները և լուծումներ փնտրել քաղաքացիական հասարակությունում, ինչպես նաև պետական հատվածի հետ համագործակցության մեջ: Փոփոխությունները նաև տարածք են ստեղծում հրավիրելու մասնավոր հատվածին մասնակցելու գործընթացներում, որոնք նպատակ ունեն իրենց գործունեության ազդեցությունը կրող շահառուների հետ ավելի առողջ հարաբերություններ կառուցել: Սա հարգանքի, վստահության և թափանցիկության մթնոլորտի ստեղծման փոխշահավետ ուղի է:

 

Տնտեսական հեղափոխությունը, որը շրջանառության մեջ է դրվել վարչապետի կողմից՝ որպես քաղաքական հեղափոխության շարունակություն, ի սկզբանե դիտարկվում էր որպես շուկայի ազատականացում, կոռուպցիայի կամ մենաշնորհի տեսքով խոչընդոտների վերացում և տեղի ու արտասահմանյան ներդրողներին գրավող պետական քաղաքականություն: Սակայն, հաշվի առնելով մասնավոր հատվածի ներդրումների աճը այնպիսի գործողություններում, որոնք անդրադառնում են հասարակության մեծ մասի վրա, թե աշխատաշուկայի սուբյեկտի իր ավանդական դերում, թե որպես ավելի նոր՝ հանրային ծառայություններ մատուցող, առավել կարևոր է դառնում մարդու իրավունքների պաշտպանության և հարգանքի պահանջի ներկայացումը թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածի նկատմամբ: Տեղական և արտասահմանյան ներդրողներին գրավելուն միտված կառավարության քաղաքականության և այս փոփոխությունը որպես տնտեսական հեղափոխություն բնութագրելու լույսի ներքո ճիշտ ժամանակն է ընդգծել, որ բիզնես գործողություններում իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ներառումը տնտեսական հեղափոխության նույնքան կարևոր տարր է, որքան բիզնեսների և ներդրողների գործունեության այլ խթանների զարգացումը: Հետևաբար, այս անցումային  շրջանում կարևոր է բարձրացնել պատասխանատու ներդրումների և կորպորատիվ հաշվետվողականության խնդիրները, որոնք բխում են ՄԱԿ-ի՝ բիզնեսի և մարդու իրավունքների վերաբերյալ ուղենիշային սկզբունքներից: Այս սկզբունքները հենված են երեք հիմնասյուների վրա և հիշեցնում են պետություններին մարդու իրավունքները (այդ թվում նաև երրորդ կողմի խախտումներից) պաշտպանելու պարտավորությունը, մասնավոր դերակատարներին՝ մարդու իրավունքները հարգելու պարտավորությունը, ինչպես նաև վնասների վերականգման մեխանիզմների առկայությունը:

 

Ըստ առանձին ոլորտների առաջարկություններով փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

views: 1730

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color