Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արայիկ Զալյանը ընտրվել է Դիտորդների խմբի նախագահ

ՀՔԱՎ իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Արայիկ Զալյանը 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ընտրվել է ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ։

 

2020 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին Խմբի քարտուղար Դավիթ Սիմոյնանը, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը և բոլոր անդամները։ Դիտորդները քննարկել են Խմբի գործունեության ընթացիկ հարցերը։ Օրակարգում ներառված էր նաև Խմբի նախագահի ընտրության հարցը։

 

Քննարկումների արդյունքում դիտորդները առաջադրեցին Խմբի անդամներ Նարե Հովհաննիսյանի և Արայիկ Զալյանի թեկնածությունը։ Նրանք մինչև ընտրության կայանալը ներկայացրեցին ապագայում Խմբի գործունեության վերաբերյալ իրենց տեսլականները: Ըստ փակ ընտրության արդյունքների՝ Խմբի նախագահ է ընտրվել Արայիկ Զալյանը։

 

pmg.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր