Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2018 թվականի տվյալների

February 13, 2019

Other | Activities | Reports|Information Papers|Brochures | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2019 | State Institutions | Own | Right to Seek and Receive Information | Activities of Local Self-Government Bodies | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ընդհանուր առմամբ 2018թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուղարկել է 1199 գրություն, որոնցից 397-ը ուղղված են եղել պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

Ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին տեղեկատվական հարցումների մեծ մասն ուղղված է եղել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին (29 %): Սակայն եթե 2017-ին այս շարքում հաջորդ երկու կառույցները զինկոմիսարիատներն ու սոցիալական և առողջապահական ոլորտի կառույցներն են, ապա 2018-ին պատկերը փոխվել է . տեղեկատվական հարցումների 22 %-ն ուղղված  են եղել Վանաձորի դպրոցներին, 10 %-ը՝ ՀՀ դատախազությանն ու ստորաբաժանումներին:

 

Հարցումներին պատասխանելու առումով «ամենապարտաճանաչ» կառույցների շարքում կրկին սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցներն են, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք իրենց ուղղված հարցումներին ամենաշատն են ժամանակին պատասխանել: 2018-ին այս շարքին ավելացել են նաև Վանաձորի դպրոցները. 90 հարցումներից 80-ին պատասխանել են ժամանակին:

 

Եթե 2017-ին սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցները այս շարքում հայտնվել էին 46 հարցումներից 44-ին ժամանակին պատասխանելու շնորհիվ, ապա 2018-ին՝ այս կառույցները ժամանակին են պատասխանել նրանց ուղղված բոլոր 17 հարցումներին:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաշատ ուշացած պատասխան տրամադրած/ առհասարակ պատասխանած չտրամադրած կառույցը. համեմատության համար նշենք, որ 2018-ին մոտ 5 անգամ նվազել է ՊՆ-ի չպատասխանած գրությունների տեսակարար կշիռը:

 

Ամփոփելով՝ 2018թ․ պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 397 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» են ստացվել 348 հարցման պատասխան (87,65%), ուշացված՝ 41 հարցման պատասխան (10,3%), և 8 հարցման պատասխան չի ստացվել (2,01%):

 

Համեմատության համար նշենք, որ 2017թ․ ուղարկված 401 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» են ստացվել 305 հարցման պատասխան(76,05%), ուշացած՝ 54 հարցման պատասխան (13,46%), և 42 հարցման պատասխան չի ստացվել (10,5%):

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

views: 1506

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color