Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Անկախ դիտորդ»․ տեղեկություն 2019 թ․ դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ

December 10, 2019

Activities | Reports|Information Papers|Brochures | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Անկախ դիտորդ» դաշինքն` ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. դեկտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։ Դաշինքը դիտարկել է նախընտրական քարոզչության փուլը և քվեարկության ընթացքը բոլոր 16 համայնքներում։ 13 համայնքում բացվել է մեկական տեղամաս, ևս 3-ում՝ երկուական, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Առաքելության մեջ ներգրավված են եղել 6 երկարաժամկետ և 38 կարճաժամկետ դիտորդներ, 1 իրավաբան և 3 մուտքագրող։

 

Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ հանձնաժողովների կողմից խախտումները կրել են ընթացակարգային բնույթ և չեն եղել  ուղղորդված։ Այնուամենայնիվ նկատելի է, որ 2 տեղամաս ունեցող, ավելի մեծ համայնքներում (Տափերական, Նորաշեն, Կոշ) կիրառվել է կասկածելի գործելաոճ, ինչպիսիք են վստահված անձանց կողմից ուղղորդումը և ընտրողների տեղափոխությունը, որը զուգորդվել է քվեարկած ընտրողների ցուցակին ծանոթանալու փորձերով, կուտակումներով և վիճաբանություններով՝ կապված հաղթող թեկնածուների հետ։ Տեղափոխումները չեն կրել համակարգային բնույթ, իսկ ուղղորդումները չէին կարող վճռորոշ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, այդուհանդերձ վստահված անձանց նման գործելաոճը մերժելի է։ Նման դեպքերը պիտի կանխվեն ոստիկանության և ընտրական հանձնաժողովների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ։ 

 

Հարկ է նշել, որ թերություններով հանդերձ, մի քանի թեկնածու ունեցող համայնքներում ընտրություններն անցել են մրցակցային մթնոլորտում և արտահայտել ընտրողների կամքը, ինչը ՏԻՄ համակարգի կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։

 

Դիտարկման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

views: 1678

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color