Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Միայն ՀՔԱՎ աջակցությամբ քաղաքացի Վարդանուշ Խեչիկյանը կարողացավ հասնել դատարանի կողմից կատարողական թերթի տրամադրմանը

May 25, 2021

Activities | Legal Support | Legal Support | Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարեց Վարդանուշ Խեչիկյանի բողոքը` վերացնելով կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը։

 

2021 թվականի փետրվար ամսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վ. Խեչիկյանը` կատարողական թերթ ստանալու հարցով։ 

 

Դեռևս 2018 թ.-ի մարտի 22-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը Վ. Խեչիկյանին մինչ 2019 թ.-ը հաշմանդամության կարգ չտրամադրելու մասին որոշում էր կայացրել։

 

Ըստ Խեչիկյանի` այդ որոշումը հիմնավորված չէ, քանի որ տասը տարուց ավելի է, որ նրա մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք բավարար հիմք են հանդիսացել նախորդ չորս տարիներին հաշմանդամի կարգավիճակ ստանալու համար: Թե՛ որոշումը կայացնելու պահին, թե՛ այժմ նրա առողջական խնդիրները մնացել են նույն վիճակում, առողջական վիճակը չի բարելավվել, ինչը անհասկանալի է դարձնում ԲՍՓ դիրքորոշումը։

 

2018 թվականի մայիսի 22-ին Վարդանուշ Խեչիկյանը դիմում է  ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության`  իրեն 3-րդ խմբի հաշմանդամության կարգ տալուն պարտավորեցնելու պահանջով. դատարանը վճռել էր բավարարել հայցը՝ նաև անվավեր ճանաչելով ԲՍՓ հաշմանդամության կարգ չտրամադրելու մասին որոշումը։

 

Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը, հիմք ընդունելով դատարանի որոշումը, նախ Վ․ Խեչիկյանի նկատմամբ սահմանում է հաշմանդամության 3-րդ կարգ՝ 2020 թ․-ի մարտի 20-ից մինչև 2021 թ․ մարտի 3 ժամանակահատվածի համար, սակայն  ԲՍՓ գրասենյակի վերափորձաքննության բաժինը անվավեր է ճանաչում այդ որոշումը և հաշմանդամություն սահմանում 2018 թ․-ի մարտի 6-ից մինչև 2019 թ․ ապրիլի 1-ը ժամանակահատվածի համար։

 

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից դատական ակտի կամովին չկատարելու պայմաններում՝ Վ․ Խեչիկյանը կատարողական թերթ ստանալու համար դիմել է Վարչական դատարան․ դիմումը մերժվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՍՓ գրասենյակը արդեն վերանայել է 2018-2019 թթ․-ի հաշմանդամության 3-րդ խումբ չսահմանելու մասին որոշումը։

 

Կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար՝ ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ Վ․ Խեչիկյանը դիմել է Վերաքննիչ վարչական դատարան։ Դատարանը, ուսումնասիրելով բոլոր փաստերը, որոշեց վերացնել կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը՝ ելնելով նրանից, որ ԲՍՓ գրասենյակի կողմից 2018-2019 թթ․-ի հաշմանդամության 3-րդ կարգ չտալու մասին որոշումը վերանայելը բավարար չէ դատական ակտը կատարված համարելու համար, քանի որ փաստացի Վ․ Խեչիկյանին 2020 թ․-ից հետո չի տրամադրվել  հաշմանդամության կարգ, այսինքն՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չկա ապացույց, որը փաստում է դրա կատարված լինելը։

 

Այսպես՝ դատական վճիռը չի ենթադրում կատարում․ դրա՝ օրինական ուժ ստանալուց հետո չկատարվելու դեպքում կատարողական թերթի տրամադրումը անհրաժեշտություն է, և դրա տրամադրման մերժումը անհիմն է, երբ դատավճռի կատարման մասին վկայող որևէ ապացույց չկա։

views: 91

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color