Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Փնտրում ենք իրավախորհրդատու Երևանում․ վերջնաժամկետ` փետրվարի 10

Հաստիքի անվանումը

 

Իրավախորհրդատու- աշխատանքային իրավունքներ

 

Հիմնական պարտականությունները

 

1.աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում դեմ առ դեմ և հեռավար պայմաններում,

2.իրավախորհրդատվության վերաբերյալ տեղեկությունների բազայի վարում, 

3.կազմակերպություն դիմած քաղաքացիներին աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով անհրաժեշտ դիմումների, բողոքների, հայցադիմումների (և դրանց պատասխանների), վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (և դրանց պատասխանների),  և այլ (իրավական) փաստաթղթերի պատրաստում, 

4.աշխատանքային իրավունքին առնչվող դեպքերով կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, դիմումների, բողոքների, հայցադիմումների և այլ փաստաթղթերի  մշակում,

5.մասնակցություն կազմակերպության կողմից աշխատանքային իրավունքի պաշտպանության բնագավառում իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը,

6.ծրագրային հաշվետվությունների ներկայացում (ըստ պահանջի),

7.տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:

 

Ներկայացվող պահանջներ՝



☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն

☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային իրավունքների բնագավառում փորձառությունը կդիտվի որպես առավելություն)

☑️Վերլուծական հմտություններ

☑️Համակարգչային հմտություններ

☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, oտար լեզուների իմացություն (ցանկալի է)

☑️Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում

☑️Պատրաստակամություն պաշտպանել քաղաքացիների աշխատանքային իրավունքները, 

☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

☑️Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

  

????Աշխատավայր՝ ք. Երևան,  Արգիշտի 7/4

⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

????Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Իրավախորհրդատու – Աշխատանքային իրավունքներ․ Երևան», մինչև 2021 թ.-ի փետրվարի 10-ը:

 

☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր