Helsinki Citizens' Assembly-Vanadzor

Գործ կա։ Փնտրում ենք իրավաբան Վանաձորում․ վերջնաժամկետ՝ մարտի 5

February 23, 2021

Job and training opportunities | Announcements

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ իրավաբանի թափուր հաստիքի համար

Հաստիքի անվանումը

 

Իրավաբան

 

 Հիմնական պարտականությունները 

 

☑️Վանաձորում իրավական խորհրդատվության համար կազմակերպությանը դիմած քաղաքացիների ընդունում և իրավական խորհրդատվության տրամադրում:

☑️Հեռավար աշխատանքի պայմաններում իրավախորհրդատվություն տրամադրել կապի տարբեր միջոցներով:

☑️Թեժ գծով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, զանգերի գրանցում:

☑️Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրենց խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ  դիմումների, հայցադիմումների, հաղորդումների (իրավական փաստաթղթերի) կազմում:

☑️Կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, գրությունների, հաղորդումների, նամակների, դիմումների, հայցադիմումների նախագծում/մշակում:

☑️Իրավաբանական բազայի լրացում:

☑️Կազմակերպության ռազմավարական դատավարական գործերի շրջանակներում անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում:

☑️Դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի շրջանակներում, մասնավորապես քրեական և վարչական գործերով:

☑️Միջազգային զեկույցների համար Իրավաբանական բաժնի գործերի շրջանակներում տեղեկատվության պատրաստում (սահմանված չափանիշներով):

☑️Մասնակություն Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը:

☑️Իրավական խորհրդատվության մասին տեղեկությունների լրացում տեղեկատվական բազայում 

☑️Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):

 


Անհրաժեշտ հմտություններ, որակներ

 

☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն

☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում

☑️Վերլուծական հմտություններ

☑️Համակարգչային հմտություններ

☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, oտար լեզուների իմացություն (ցանկալի է)

☑️Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում

☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

☑️Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

☑️Պատրաստակամություն պաշտպանել կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

  

📍Աշխատավայր՝ ք. Վանաձոր,  Տիգրան Մեծ 59

⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

📩Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ Իրավաբանի թափուր հաստիքի համար, մինչև 2021 թ.-ի մարտի 5-ը:

 

☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

views: 1106

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color