Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ը զորակոչիկների ու զինծառայողների համար անցկացրել է տեղեկատվական- իրավական վեբինարներ

April 28, 2020

COVID-19 | Activities | Project։ Protection of the rights of conscripts and servicemen | Capacity Building | Publications | Human rights training for conscripts | Human Rights in the State of Emergency | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար անցկացրեց իրավական-տեղեկատվական դասընթացներ՝ հեռավար ռեժիմով: 2020 թվականի ամառային զորակոչին ընդառաջ՝ ապրիլի 18-ին, Արագածոտնի, 25-ին՝ Կոտայքի մարզերի զորակոչիկների և զինծառայողների համար կազմակերպվեցին վեբինարներ: Երկու  մարզերից հեռավար դասընթացներին մասնակցեցին ընդհանուր առմամբ 40 մասնակիցներ:  

 

Թեև Կոտայքի մարզի դասընթացը նախատեսված էր 15-հոգանոց խմբի համար, մարզի Մրգաշեն, Զովք, Բալահովիտ, Կապուտան, Պռոշյան Գառնի, Ակունք, Չարենցավան, Լեռնանիստ, Գեղադիր, Աբովյան, Արամուս, Արզնի, Հրազդան համայնքներից վեբինարին միացան շուրջ 23 մասնակից՝ սպառելով հետաքրքրող  հարցերի շրջանակը: Արագածոտնի մարզի մասնակիցները 15-ն էին: Օգտվելով առցանց հնարավորությունից՝ վեբինարին էին միացել նաև Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչներից: 

 

2-ական ժամ տևած 2 հեռավար  դասընթացներին մասնակցեցին նաև զինղեկներ՝  մարզերի տարբեր համայնքներից: 

 

Դասընթացավար, ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասում է, որ որպես առաջին անգամ հեռավար տարբերակով անցկացված դասընթաց, վեբինարը հաջողված էր, մասնակիցներն անկաշկանդ էին ու բանավոր հարցերին զուգահեռ՝ նաև հարթակի զրուցարանի հատվածում հարցուպատասխանի հնարավորություն ունեին՝ ավելի ինտերակտիվ դարձնելով վեբինարը:

 

Հարցերի շրջանակն ընդգրկուն էր. դասընթացավարներին ուղղված հարցերը վերաբերում էին տարկետման հնարավորություններին՝ ընդհանրապես և կրթությունը շարունակելու դեպքում՝ մասնավորապես, արտակարգ դրության ժամանակ զորակոչի հնարավոր հետաձգմանը, չհետաձգելու դեպքում՝ գործող կարգավորումներին, այլընտրանքային ծառայությանը, վաղաժամ զորացրմանն ու առողջական խնդիրներով զինծառայությունից ազատմանը:

 

 

Կոտայքի մարզից Լուսինե Խաչատրյանին հետաքրքում էր՝ արդյո՞ք մագիստրատուրայի սովորողները կարող են դիմել «Պատիվ ունեմ» ծրագրին, Գրիգոր Միրզոյանն էլ դասընթացավար, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանին զրուցարանի միջոցով հարց է հղել այն մասին, թե ի՞նչ կարգով պիտի զորակոչվի բանակ, եթե քոլեջի սովորող է ու մինչև հուլիսի վերջը՝ այսինքն ամառային զորակոչի  ավարտը քննություններ ունի, նաև՝ ինչպե՞ս կարող է օգտվել «Պատիվ ունեմ»  ծրագրից: Հայկ Հակոբյանի պարզաբանմամբ՝ վերոհիշյալ ծրագրով տարկետում ստանալու համար անհրաժեշտ է զորակոչի նախապատրաստման փուլում, բայց ոչ ուշ քան մինչև հունիսի 1-ը դիմում ներկայացնել զինկոմիսարիատ: 

 

2 վեբինար-դասընթացների մասնակիցներին տեսակապով տրամադրվեց  իրավական-բժշկական խորհրդատվություն: 

 

Դասընթացավարները նաև պարզաբանեցին, որ զինծառայությանն իրենց պիտանիության մասին որոշումների հետ չհամաձայնելու դեպքում կարող են դիմել ՀՔԱՎ գրասենյակ՝ անվճար իրավական աջակցության նպատակով: Դասընթացի ավարտին վեբինարի բազմաթիվ մասնակիցներ, օգտվելով այդ հնարավորությունից, դիմել են ՀՔԱՎ գրասենյակին: 

 

Հաջորդ վեբինարին մասնակցելու համար կարելի է նախապես գրանցվել՝ նամակ ուղարկելով asadikyan@hcav.am  էլ.փոստին  կամ զանգահարել 094 042268 հեռախոսահամարով: 

————

 

ՀՔԱՎ-ը շարունակում է իրավախորհրդատվություն տրամադրել հեռավար։

 

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատվություն կարող եք ստանալ հետևյալ կոնտակտներով։

 

Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩asadikyan@hcav.am

 

views: 940

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color