Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել նաև ձմեռային զորակոչի ընթացքում

January 14, 2021

Activities | Legal Support | Legal Support | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ հայտարարելու մասին։

 

ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել անվճար իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումներ, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն:

 

Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումներին: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի  բժիշկ-փորձագետի  կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են ՀՔԱՎ-ի աջակցությամբ վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:

 

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին․


☎️ 093339441 (նաև viber)

📩 asadikyan@hcav.am

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական գրքույկի թարմացված տարբերակը: Գրքույկը անընդհատ թարմացվում է՝ իրավական ակտերի փոփոխություններով և բովանդակային որոշ լրացումներով պայմանավորված:

 

ՀՔԱՎ-ը ներկայացնում է նաև ուղեցույցների շարք՝ զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, պահեստազորի սպայական կազմի, զինծառայության վայրերի վիճակահանության կարգի, ռազմաուսումնակակն հաստատություններ ընդունվելու կարգի վերաբերյալ։

views: 157

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color