Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ

August 30, 2018

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձի տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Մ. Խաչատրյանի՝ 2018 թ. օգոստոսի 9-ի գրությունից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել 2000 թ.-ից մինչ օրս ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվի, ինչպես նաև՝ ներառելու հիմքերի մասին: ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել միայն 2009թ.-ից սկսած՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով նախորդ տարիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ, իսկ տվյալները ներառելու հիմքերին ընդհանրապես չի անդրադարձել:

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառվել էին նաև ֆրանսահայ գործիչներ Ալեքսանդր Վարպետյանի ու Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր նրանց իրավունքների պաշտպանությունը, և դատական բողոքարկման արդյունքում նրանց տվյալները ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվեցին: Երկու դեպքում էլ տվյալների բանկում անձի տվյալները ներառելու հստակ հիմքեր չէին նշվում. ՀՀ ԱԱԾ-ն պնդում էր, թե կան «հավաստի տվյալներ», որ նրանց գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Իսկ թե ինչ «հավաստի տվյալներ» էին դրանք, ԱԱԾ-ն այդպես էլ չգաղտնազերծեց անգամ տվյալների բանկից նրանց տվյալները հանելուց հետո:

 

2009-2018թթ. ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվերը, ըստ տարիների, ներկայացնում ենք ստորև.  

 

Դիտումներ՝ 346

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????