Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են կասետային ռումբեր. HRW

October 23, 2020

Գրադարան

Դադարեցրեք արգելված զենքի օգտագործումը, վնասազերծեք և ոչնչացրեք պաշարները

 

Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հաղորդել է Human Rights Watch-ը այսօր: 2020թ․-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել:

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կտրուկ սրվել են ռազմական գործողությունները ԱդրբեջանիՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների միջև: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ երկրների միջնորդությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարի պահպանման երկու պայմանավորվածությունները չկարողացան դադարեցնել մարտերը: Ըստ բոլոր կողմերի իշխանությունների Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումների արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել:

 

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես խիտ բնակեցված տարածքներում, խոսում է քաղաքացիների անվտանգության անտեսման մասին», - ասել է Սթեֆն Գուսը՝ Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրենը և Կասետային զինամթերքի կոալիցիայի ղեկավարը: «Կասետային զինամթերքը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի որևէ մեկի կողմից, հատկապես քաղաքներում՝ խաղաղ բնակչությանը հասցվող կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է՝ արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է մշտապես տարբերակել կոմբատանտներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական օբյեկտները՝ քաղաքացիականներից: Որպես այդպիսին, արգելվում են անխտրական հարձակումները՝ ներառյալ հարձակումները, որոնք օգտագործում են այնպիսի մարտական մեթոդ կամ միջոց, որը հնարավոր չէ ուղղել դեպի որոշակի իրավաչափ ռազմական թիրախ: Human Rights Watch–ը բազմիցս է դիմել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլտվությունը դեռևս չի տրվել:



Human Rights Watch-ը ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթած զինամթերք, Ստեփանակերտի որոշ հատվածներում, Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոնում, որին Ադրբեջանում անվանում են Խանքենդի: Human Rights Watch-ը նաև ուսումնասիրել է հրթիռի, պայթյունի հետևանքների և զինամթերքի մնացորդների, ինչպես նաև չպայթած զինամթերքի լուսանկարները Հադրութ քաղաքում: Human Rights Watch-ը զրուցել է նաև հարձակումներին ականատես վեց մարդու հետ: Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրել են հայկական կողմին այս հակամարտությունում կասետային զինամթերք օգտագործելու մեջ, սակայն Human Rights Watch-ը ինքնուրույն չի ստուգել այդ պնդումները:


Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի թաղամասում: 

 

Ավելին՝ hrw.org

Photo: © 2020 Union of Informed Citizens

Դիտումներ՝ 496

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????