Ներքոստորագրյալ կազմակերպությունները` Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամներն իրենց անհանգստությունն են հայտնում՝ կապված մեր ընկեր և գործընկեր Անդրեյ Ալեքսանդրովի ազատազրկմամ հետ: Նա ազատազրկվել է 2021թ.-ի հունվարի 13-ին Մինսկում՝ Իրինա Զլոբինայի հետ միասին: Այս պահին նրանց երկուսին էլ պահում են Մինսկի ձերբակալվածների պահման կենտրոններում: Անդրեյ Ալեքսանդրովը կասկածյալ է Մինսկի Քննչական կոմիտեի վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակում: Գործը հարուցվել էր Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի Հոդված 342-ով, այն է՝ «Հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպում և նախապատրաստում կամ դրանցում ակտիվ մասնակցությունը»:
Հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է անգլերենով և ռուսերենով