Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացիական համերաշխության հարթակի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից  Հռոմի ստատուտը վավերացնելու հեռանկարի վերաբերյալ

September 22, 2023

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Քաղաքացիական համերաշխության հարթակի հայտարարության մեջ ասվում է՝

 

- Քաղաքացիական համերաշխության հարթակն իր աջակցությունն է հայտնում Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) միանալու Հայաստանի Հանրապետության որոշմանը։ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կամրապնդի ինչպես միջազգային անվտանգության համակարգը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային դատական համակարգը։ 

 

Միևնույն ժամանակ, մեզ մտահոգում են Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաների կողմից նախկինում արված հայտարարությունները՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՄՔԴ իրավասության սահմանափակման հնարավորության վերաբերյալ։ Նախատեսվում է Ռուսաստանի հետ կնքել երկկողմ համաձայնագիր և դրանով իսկ պատասխանատվությունից  ազատել Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն ՄՔԴ-ի ձերբակալության հրաման:

 

Մենք կտրականապես անընդունելի ենք համարում որոշակի անձանց կամ կոնկրետ երկրների քաղաքացիներին «հատուկ արտոնությունների» տրամադրումը։ Մենք համոզված ենք, որ նման ընտրողական մոտեցումը խարխլում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, չի համընկնում Հայաստանի Հանրապետության ազգային շահերին և խոչընդոտում է արդարադատության իրականացումը։

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի Ազգային ժողովին վավերացնել Հռոմի ստատուտը առանց վերապահումների կամ սահմանափակումների և հորդորում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին անվերապահորեն կատարել դրանում նշված պարտավորությունները, այդ թվում՝ կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները։

 

Հայտարարության բնօրինակը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 139

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????