Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Քաղհասարակությունը Ուզբեկստանի իշխանություններից պահանջում է գրանցել «Մարդու իրավունքների տուն» իրավապաշտպան կազմակերպությունը

ՀՔԱՎ-ը Քաղաքացիական համերաշխության հարթակի 26 կազմակերպությունների հետ միասին կոչ է հղել Ուզբեկստանի իշխանություններին, որոնք հրաժարվում են գրանցել Մարդու իրավունքների տուն անկախ իրավապաշտպան կազմակերպությունը։

 

Դատարանը վերադարձրել է այդ որոշման դեմ՝ Կազմակերպության բողոքը, բայց դա ևս բողոքարկվել է, և արդեն 9-րդ անգամ են դիմել Արդարադատության նախարարություն՝ գրանցելու Կազմակերպությունը։

 

Հայտարարությունն ստորագրած կազմակերպությունները կոչ են արել Ուզբեկստանի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել գրանցելու Մարդու իրավունքների տուն անկախ իրավապաշտպան կազմակերպությունը և ապահովելու, որ Կազմակերպությունն ազատորեն իրականացնի իր իրավապաշտպան գործունեությունը։

 

Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է անգլերենով՝ civicsolidarity.org

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ