Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդտը, Հայաստանի գծով զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի գծով զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն
համատեղ հայտարարությամբ իրենց մտահգությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների շուրջ։

 

Նրանք իրենց ցավակցություններն են հայտնել զոհերի ընտանիքներին։ Կողմերին կոչ արել խստորեն հետևել հրադադարին և խուսափել սադրիչ գործողություններից։ Այս համատեքստում նրանք մասնավորապես անդրադարձել են ադրբեջանական կողմի կիրառած Արևմտյան Զանգեզուր արտահայտությանը, ինչպես նաև ՀՀ տարածքը ադրբեջանցիների նախնիների հող կոչելուն։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները սա որակել են որպես ծայրահեղ անպատասխանատու և տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող։

 

Պատգամավորները իրենց հայտարարությամբ շեշտել են, որ ուժերը պետք է վերադառնան մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ համաձայն եռակողմ պայմանավորվածությունների։

 

Ցանկացած անհամաձայնություն, նրանց դիտարկմամբ, պետք է բանակցային գործընթացով լուծվի։

 

Բնօրինակը՝ europarl.europa.eu

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր