0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը ընդունել է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման վերաբերյալ կարևորագույն որոշում

December 18, 2020

Գրադարան | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Նորություններ

2020 թ.-ի դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը Տիրանայում ընդունեց Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման վերաբերյալ որոշում: Սա ԵԱՀԿ-ի՝բոլոր մասնակից պետությունների կոնսենսունսով ընդունված՝ խոշտանգումների կանխարգելման թարմացված և ընդլայնված հանձնառություն է:

 

Առաջին անգամ բռնի անհետացումների դեմ պայքարը դարձել է խոշտանգումների կանխարգելման՝ ԵԱՀԿ-ի հանձնառության մաս, ինչը համահունչ է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի (պլատֆորմի անդամ է նաև ՀՔԱՎ-ը) առաջարկություններին և միջազգային իրավունքի պահանջներին:  Որոշման մեջ նշվում է, որ երկարատև «incommunicado» կալանքը կարող է պարարտ հող ստեղծել խոշտանգման կիրառման համար և կարող է ինքնին լինել խոշտանգում: Գործնականում սա նշանակում է, որ խոշտանգումների դեմ պայքարելու և դրանք կանխելու՝ ԵԱՀԿ նոր ընդլայնված հանձնառության բոլոր տարրերը վերաբերում են նաև բռնի անհետացումների դեմ պայքարին: Նաև աննախադեպ է, որ խոշտանգման զոհերին նման համապարփակ անդրադարձը և նրանց վերականգնման, նախնական իրավական վիճակի վերականգնման, փոխհատուցման և հատուցման կարիքները ներառված են ԵԱՀԿ-ի հանձնառություններում:

 

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմը ողջունում է այս որոշումը և հայտնում պատրաստակամություն՝ շարունակելու խթանել դրա իրականացումը, ինչպես նաև ջատագովել որոշման մեջ չընդգրկված առաջարկությունների ընդունումը:

 

civicsolidarity.org

Դիտումներ՝ 106

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Private: Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը