Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գործատուն ստրկատեր չի

June 3, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգ է ստացել Վանաձորի նախկին Շահումյանի անվան կարի ֆաբրիկայում աշխատողների աշխատանքային իրավունքների «խայտառակ խախտումների մասին»:

 

«Շահումյան կարի ֆաբրիկայից են բողոքում, ասում են մի բան արեք, առանց ազատ օրերի ու մինչև ուշ աշխատում են։

 

Ոչ մեկն էլ պայմանագիր չունի, դրա համար չգիտեն՝ ինչ անեն բացի սենց խաբար հասցնելը։


Չեն թողնում նստեն, մարդիկ ուշաթափվում, ընկնում են գետնին։

 

Սա բացարձակ ստրկացված վիճակի մասին է խոսում:

 

Առավել ցավալին այն է, որ մարդիկ չեն էլ համարձակվում բողոքել, բարձրաձայնել ու աշխատանքը կորցնելու վախից ստիպված լռում են, հաշտվում են այդ նվաստացուցիչ վերաբերմունքի հետ:

 

Կասկածում եմ, թե բարձր աշխատավարձ են ստանում կամ արտաժամյա վարձատրվում են։

 

Չկա աշխատանքի տեսչությունը, չկա ստուգող որևէ պետական մարմի՞ն…

 

Նման պայմաններում կենսական միջոցներ հայթայթողը չի կարող լինել ազատ ու արժանապատիվ քաղաքացի:

 

Մարդիկ, մի վախեցեք, բոլորով դուրս եկեք նման անմարդկային պայմանների դեմ, գործատուն ստրկատեր չի», ֊ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները բողոքում են անօրինական պահումների ու աշխատավարձի ուշացումների դեմ։

 

epress.am

Դիտումներ՝ 668

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????