Այլ դասընթացներ | Գործունեություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Նորություններ
📅 Մայիսի 27-ին ՀՔԱՎ-ը հյուրընկալել էր Էրասմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդու իրավունքների արժեքները» ծրագիրի մասնակիցներին։
✨ Ծրագրի նպատակն է համախմբել եվրոպացի երիտասարդների ջանքերը՝ մարդու իրավունքների ոլորտում ինստիտուցիոնալ նոր մեխանիզմների ստեղծման, մարդու իրավունքների դերի բարձրացման համար։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․ առաջին փուլն իրականացվել է Չեխիայի Հանրապետությունում, երկրորդ փուլում երիտասարդներին համախմբել է Հայաստանը։
🔈 Նախատեսված փորձագիտական և պանելային քննարկումներից մեկն անցկացվեց ՀՔԱՎ-ի գրասենյակում։ Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում՝ Կովկասում, Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական վիճակը, հարաբերությունները հարևան պետությունների և Ռուսաստանի հետ։ Հարցուպատասխան փուլում մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որ փուլում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, որոնք են կոնֆլիկտի հաղթահարման հնարավոր ելքերը, ինչպիսի առաջընթաց ունի ժողովրդավարությունը Հայաստանում, տեղական ինքնակառավարման մարմիններում։
🤝 Ծրագիրը իրականացվում է Հայ-չեխական համատեղ ուժերով՝ «Գլոբալ երիտասարդական միություն» ՀԿ (Հայաստան) և «Ջենեսիս» ՀԿ (Չեխիա) ։