Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Էրասմուս Պլյուսի-ի շրջանակներում ուսուցողական այց ՀՔԱՎ-ի գրասենյակ

???? Մայիսի 27-ին ՀՔԱՎ-ը հյուրընկալել էր Էրասմուս+  ծրագրի շրջանակներում  իրականացվող «Մարդու իրավունքների արժեքները» ծրագիրի մասնակիցներին։

 

Ծրագրի նպատակն է համախմբել եվրոպացի երիտասարդների  ջանքերը՝  մարդու իրավունքների ոլորտում ինստիտուցիոնալ նոր մեխանիզմների ստեղծման, մարդու իրավունքների  դերի բարձրացման համար։

 

???????? ????????  Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․ առաջին փուլն իրականացվել է Չեխիայի Հանրապետությունում, երկրորդ փուլում երիտասարդներին համախմբել է Հայաստանը։ 

 

               

 

????  Նախատեսված փորձագիտական և պանելային քննարկումներից մեկն անցկացվեց ՀՔԱՎ-ի գրասենյակում։ Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում՝ Կովկասում, Հայաստանի ներքաղաքական  և արտաքին քաղաքական վիճակը, հարաբերությունները հարևան պետությունների  և Ռուսաստանի հետ։ Հարցուպատասխան փուլում մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որ փուլում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, որոնք են կոնֆլիկտի հաղթահարման հնարավոր ելքերը, ինչպիսի առաջընթաց ունի   ժողովրդավարությունը Հայաստանում, տեղական ինքնակառավարման մարմիններում։  

 

???? Ծրագիրը իրականացվում է Հայ-չեխական համատեղ ուժերով՝ «Գլոբալ երիտասարդական միություն» ՀԿ (Հայաստան)  և «Ջենեսիս» ՀԿ (Չեխիա) ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր