Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակում էին «էրազմուս+» ծրագրի շրջանակներում միջազգային ուսումնական այցի մասնակիցները

2022 թ․ հոկտեմբերի 23֊ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում «Civil Society-Youth work: the added values» խորագիրը կրող միջազգային ուսումնական այցի մասնակիցներին։ 

 

16 երկրներից 37 մասնակիցներ ՀՔԱՎ-ում էին ծանոթանալու քաղհասարակության և իրավապաշտպան ՀԿ֊ների գործունեությանը։ ՀՔԱՎ պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունն ու հիմնական ուղղվածությունը։ Ինչպես նաև, պատասխանելով ծրագրի մասնակիցների հարցերին, խոսեց երկրի ներքին քաղաքական դրության և տարբեր բնագավառներում մարդու իրավունքների մարտահրավերների մասին։  

 

 

Մասնակիցների խոսքով՝ այցը շատ հետաքրքիր էր, իսկ կազմակերպության գործունեությունը և նրա բարձրացրած խնդիրները արդիական են և կենսական նշանակություն ունեն։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր