EU COVID-19 Solidarity Programme Standing Together |
Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)
2022 թվականի հուլիսի 15-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն սկսել է Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը ծրագիրը, որի նպատակն է ջատագովել հոգեբուժական հաստատություններում համավարակների պայմաններում համակարգային գործելու ընթացակարգի ներդրումը՝ նպաստելու բուժում և խնամք ստացող անձանց իրավունքների ապահովմանը։
Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «COVID-19 ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում» մրցույթի արդյունքում:
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ:
———————
Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։