Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները․ eurasia.amnesty.org

April 6, 2020

Գրադարան

Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։

 

Հաշվի առնելով, որ ողջ աշխարհում կառավարությունները սրընթաց կերպով ընդլայնում են էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների կիրառությունը ԿՈՎԻԴ-19 համաճարակի դեմ պայքարում, «Amnesty International»-ը և ոչ կառավարական այլ առաջատար կազմակերպություններն այդ կապակցությամբ առաջ են քաշել հետևյալ ութ պայմանները.

 

  1. Վերահսկողության ցանկացած միջոցառում պետք է սահմանված լինի օրենքով, հետապնդի հանրային առողջության պահպանման օրինական նպատակ և համաչափ լինի այդ նպատակին։
  2. Էլեկտրոնային ընդլայնված վերահսկողության միջոցառումները պետք է սահմանափակված լինեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի ժամանակաշրջանով։
  3. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ էլեկտրոնային ընդլայնված վերահսկողության կիրառման ճանապարհով հավաքագրված տվյալներն օգտագործվում են բացառապես ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով։
  4. Կառավարությունները պետք է երաշխավորեն հավաքագրված անձնական տվյալների պաշտպանությունը։
  5. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ մեծազանգված տվյալների վերլուծության տեխնոլոգիաները չեն կիրառվի այնպես, որպեսզի անուշադրության մատնվեն բնակչության արտամղված (մարգինալացված) խմբերի շահերը։
  6. Եթե էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս իշխանություններն համագործակցում են երրորդ անձանց հետ, ապա այդ համագործակցությունը պետք է ձևակերպված լինի գրավոր և ներառի դրույթներ այդ համաձայնության ժամկետի սահմանափակման մասին, հասարակական վերահսկողության մեխանիզմների և իրավական այլ երաշխիքների մասին։
  7. Պայքարի ցանկացած միջոցառում պետք է ներառի հաշվետվողականության մեխանիզմներ և չարաշահումները բացառող երաշխիքներ։
  8. Պայքարի ցանկացած միջոցառում պետք է ընդունվի համապատասխան շահագրգիռ կողմերի նշանակալից մասնակցության պայմաններում, մասնավորապես՝ դա վերաբերում է հանրային առողջության պահպանման ոլորտի փորձագետներին և բնակչության առավել արտամղված (մարգինալացված) խմբերի ներկայացուցիչներին։

 

 

«Տեխնոլոգիաները կարող են կարևոր դեր խաղալ ԿՈՎԻԴ-19-ի համաճարակի դեմ պայքարի գլոբալ ջանքերում, սակայն դա կառավարություններին ամենաթող իրավունք չի ընձեռում՝ ընդլայնելու էլեկտրոնային վերահսկողության կիրառությունը։ Վերջին շրջանի փորձը ցույց է տվել, որ կառավարությունները դժկամորեն են հրաժարվում էլեկտրոնային վերահսկողության այն իրավասություններից, որոնք սկզբնապես ձեռք են բերում՝ որպես ժամանակավոր լիազորություններ։ Մենք չպետք է այսօր հնարավոր համարենք այն վատ երազը, որում խստացված էլեկտրոնային վերահսկողությունը կդառնա մշտական երևույթ», հայտարարել է «Amnesty Tech» կազմակերպության տնօրենի տեղակալ Ռաշա Աբդուլ Ռախիմը։

 

«Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հանգուցալուծման նպատակով էլեկտրոնային վերահսկողության ավելացումը կարող է կիրառվել միմիայն որոշակի խիստ պահանջների պահպանմամբ։ Իշխանությունները չեն կարող պարզապես արհամարհել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը և պարտավոր են ապահովել, որ ցանկացած նոր միջոցառում ուղեկցվեի մարդու իրավունքների հուսալի երաշխիքներով։ Բոլոր այն վայրերում, ուր կառավարությունները տեխնոլոգիաները կիրառում են՝ որպես ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում հաղթանակելու ռազմավարության բաղադրիչ, նրանք պետք է դա անեն այնպես, որպեսզի հարգված լինեն մարդու իրավունքները», ավելացրել է նա։

 

ԲՀՀ-Հայաստանի թարգմանությամբ

eurasia.amnesty.org

Դիտումներ՝ 664

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????