Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԻԵԴ վճիռների կատարման բարելավման վերաբերյալ քննարկում․ մարտի 4

February 28, 2020

Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

2020 թ․ մարտի 4-ին՝ ժամը 10։00-12։00, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» դահլիճում, European Implementation Network-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բարելավման վերաբերյալ քննարկում։

 

Քննարկման նպատակն է ստեղծել հարթակ ազգային և միջազգային փորձագետների համար՝ քննարկելու Հայաստանում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արդի խնդիրները։

 

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։

 

Բանախոսներն են․

 

  • Լիպարիտ Դրմեյան, ՀՀ վարչապետի աշխատակազմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
  • Գոհար Սիմոնյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
  • Սերժիկ Ավետսիսյան, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր
  • Զարուհի Մեժլումյան, փաստաբան
  • Մարիամ Անտոնյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող

 

Մոդերատոր՝ պրոֆեսոր Ֆիլիպ Լիչ, European Implementation Network, փոխնախագահ

 

Քննարկմանը որպես մասնակից հրավիրված են ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության,  ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԱԺ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

 

Հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվելու է։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 815

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????