Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապրիլյան պատերազմ․ դավաճանություն և մեծ խարդավանք ընդդեմ հայ ժողովրդի

April 3, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Ուղիղ չորս տարի է անցել Արցախի սահմաններին բռնկված Ապրիլյան պատերազմից։ Մինչ օրս մութ է քառօրյայի աշխարհաքաղաքական հետնաբեմը՝ արդյոք Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները տեղեկացվա՞ծ էին Ադրբեջանի ծրագրերից, ի՞նչ գին պիտի վճարեր Արցախը՝ պարտության դեպքում, արդյոք հետախուզական տվյալներ ունեցե՞լ է Հայկական բանակը հակառակորդի ռազմական հարձակման մասին, եթե այո՝ ինչո՞ւ զորքը պատրաստության չի բերվել։

 

Ավելի քան 100 սպանված, 800 հեկտար տարածքային կորուստ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի կրած էական վնասներն են։ Զոհերի գերակշիռ մասը զինվորականներ  են։ Տարածքներ կորցրել ենք Արցախի հյուսիսում՝ Թալիշի հատվածում, և հարավում՝ Լելե թեփե բարձունքն ու հարակից այլ տարածքներ։ Ադրբեջանցիների գրաված դիրքերից որոշները հաջողվել է հետ բերել․ «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»,- պատերազմից մեկուկես ամիս անց պիտի ասեր Սերժ Սարգսյանը։

 

Իսկ կորցրած տարածքները չազատագրելը Սերժ Սարգսյանը բացատրում էր մարդկային կյանքեր փրկելու մղումով։ Ստացած դիրքային առավելությունն Ադրբեջանն օգտագործում է ուղիղ կրակի տակ պահելու համար  Թալիշի որոշ հատվածներ։ Ապրիլյան պատերազմը  հիմնովին սասանեց  կարծիքը, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, թե  Արցախի հարցում  ռուսական տեսակետը հօգուտ մեզ է։ Պատերազմին նախորդած տարիներին Ռուսաստանը զգալի չափով աջակցել էր Ադրբեջանի ռազմականացմանը՝ զինամթերքի անընդհատ մատակարարումներով սնելով ու հասունացնելով Ապրիլյան պատերազմը։ 2010 թվականից մինչև 2016 թիվը Ադրբեջանը կնքել էր սպառազինությունների մատակարարման 13 միլիարդ դոլարի գործարքներ։ Միայն 5 միլիարդ դոլարի զենք Ռուսաստանն էր վաճառել Ադրբեջանին, գրեթե կրկնակի ավելի, քան Թուրքիան (3 մլրդ դոլար)։ Արդյունքում՝ Ադրբեջանն առաջինն էր Եվրոպայում զենքի ներկրման ծավալով։ Անգամ Ռուսաստանին հավատարմությունը բազմիցս ի ցույց դրած Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին։ 2016-ի ապրիլի 8-ին, Բաղրամյան 26-ում ընդունելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, նա դժգոհեց․ «Հայաստանում լայն արձագանք գտավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին Ռուսաստանից ձեռք բերած զինատեսակները։ Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»։

 

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի անդառնալի կորուստները հետևանք էին նաև անվտանգային համակարգը քայքայած կոռուպցիայի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները 91 զոհերից 71-ի ընտանիքներ էին այցելել։ Հետաքննության վրա հիմնված զեկույցը փաստել է, որ Ապրիլյան պատերազմում զոհված 94 զինծառայողներից առնվազն 15-ն ունեցել է առողջական խնդիրներ, առնվազն 3-ը մահացել է պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Զինամթերքի բացակայությունը և անսարքությունը պատճառ են դարձել առնվազն 12 զինծառայողի մահվան։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է․ «Գեներալների մեծածավալ հարստությունը արդյունք է այն միջոցների, որ հատկացվում էր պաշտպանության բնագավառին և յուրացվում  պաշտպանությունը կազմակերպողների կողմից։ Ապրիլյան պատերազմը, ցավոք սրտի, զոհերի միջոցով բացահայտեց ողջ սնանկությունը կեղծ բարեպաշտների և հայրենասերների, որոնք իրենց էությամբ կոռումպացված են, հակապետական և հակամարդկային»։

 

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով փաստաթղթեր, 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաղթեր։ Լսվել է 40 բարձրաստիճան պաշտոնյա։ Ապրիլ ամսին հանձնաժողով կհրավիրվի Սերժ Սարգսյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ factor.am

Դիտումներ՝ 611

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????