Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե փոփոխություն առաջարկող ուժերը փողոցային պայքար սկսեն, իշխանության համար ավելի ծանր կլինի․Սաքունց

February 10, 2021

Տեսադարան

Բացի հանրային պահանջ չլինելու մասին թեզից՝ «Իմ քայլը» չի ներկայացրել ողջամիտ հիմնավորում, թե ինչու չպետք է լինեն արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հիմնական պատասխանատուն իշխանությունն է: Եթե իշխանությունը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, առաջ են գալիս հանրային դժգոհություններ, և օրակարգում արտահերթ ընտրությունների հարց է առաջանում: «Արտահերթ չընտրություններ. քաղաքական պայքարը տեղափոխվում է փողո՞ց» քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նրա դիտարկմամբ՝ այն, որ իշխանությունը հեղափոխությունից հետո համակարգային արմատական փոփոխություններ չկատարեց, դա է առաջին հերթին արտահերթ ընտրությունների պահանջի հիմքում: Իրավապաշտպանի խոսքով՝ մինչպատերազմական շրջանի խնդիրներին ավելացել են պատերազմի և համավարակի հետևանքով առաջացած խնդիրները, իսկ իշխանությունը ցնցող կոնցեպցիա չի առաջարկում, և լուծումների մասին առաջարկի բացակայությունն արտահերթ ընտրությունների հիմնավորումն է:

 

«Ընդդիմություն կարող է լինել միայն փոփոխությունների առաջարկ ներկայացնողը։ Արմատական փոփոխություններ կատարելու հարցը Հայաստանում օրակարգում է: Արմատական փոփոխություններ չկատարելու հետևանքով մենք ունեցանք սարսափելի կորուստներ: Հիմա իշխանությունն ի վիճակի՞ է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորել․ չենք տեսնում գործողություններ, և չկա հանրային վստահություն։ Եթե փոփոխություններ առաջարկող ուժերը փողոցային պայքար սկսեն, իշխանության համար ավելի ծանր է լինելու, և դա կլինի»,- ընդգծեց Սաքունցը՝ հավելելով, որ իշխանությունը լուծումներ չի առաջարկում, հետևաբար՝ պետք է հեռանա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am

Դիտումներ՝ 108

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????