Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ադրբեջանի հռետորիկան, ատելության քարոզի քաղաքականությունը շարունակվում է նաև պատերազմից հետո․ Սաքունց

Պատերազմները միանգամից չեն ծագում: Պատերազմը նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ ատելության շարունակական, անպատիժ և հետևողական քարոզչության հետևանք էր:

 

«Քսենոֆոբիան՝ Ադրբեջանում. գեներացվող ատելություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Խնդրի քաղաքական կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար երկու սկզբունքները՝ կոնֆլիկտը միայն խաղաղ ճանապարհով լուծելու և ուժի գործադրումից հրաժարվելու սկզբունքները կոպտորեն խախտվել են, բայց միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և գնահատական չի ներկայացրել»,- նշեց Սաքունցը:

 

Նրա դիտարկմամբ՝ հայերի նկատմամբ Ադրբեջանի հռետորիկան, ատելության քարոզի քաղաքականությունը շարունակվում է նաև պատերազմից հետո, և այս խնդիրը մնում է արդիական:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ