Ազգային ժողովում քննարկվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը:
«Պետք է այս իրավիճակին պատրաստ լինեինք համապատասխան օրենքով և ինստիտուտներով»,- նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակը դեռևս 2005 թ. նախագիծ էր ներկայացրել, առաջարկում էինք քննարկում իրականացնել` հասկանալու «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման նշանակությունը: Ներկայացված նախագծի գլխավոր նպատակը անհայտ կորած անձանց հարազատներին տեղեկատվությամբ ապահովելն էր նրանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին: Դրան հասնելու համար անհրաժեշտ էին ուսումնասիրություններ հատկապես՝ առաջինը՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ, և երկրորդ՝ այդ ժամանակահատվածում անհայտ կորածների հարազատների աջակցության վերաբերյալ»,- նշեց Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում: