Գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակում իրավունքի գերակայության սկզբունքի նշանակությունը չգիտակցվեց: Եթե դա գիտակցվեր, ի սկզբանե կփոխվեր Սահմանադրությունը կամ անցում կկատարվեր նոր Սահմանադրության ձևավորման գործընթացին: Այս մասին «Ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Մենք առաջարկել ենք պետության զավթմանը քաղաքական գնահատական տալ, որովհետև դրանում պետք է նշվեին նաև այն խնդիրները որոնց չլուծվածության հետևանքով պետության զավթում է տեղի ունեցել: Եվ դրանց հիմքում ընկած էր դատական իշխանության զավթումը»,- նշեց Սաքունցը՝ ընդգծելով, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այս պարտադրված Սահմանադրությամբ սահմանված կանոնները չեն կարող երաշխավորել համակարգային փոփոխություններ՝ իրավական, ժողովրդավարական պետության ձևավորման համար: Մանրամասները՝ տեսանյութում: