Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն վտանգ չի համարում 10 միլիարդ դոլարի դուրսբերումը Հայաստանից․ Արթուր Սաքունց

December 14, 2019

Տեսադարան

«ԱԱԾ-ն իր հայտարարությամբ ամրագրեց, որ ինքը դեռևս մնում է պետության զավթման տրամաբանության շրջանակում, որպես բռնապետական ռեժիմին հակաժողովրդավարական, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք չունեցող կառույցի վիճակի մեջ է մնացել, և սա է հրամայականը, որ ԱԱԾ-ն պետք է համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ պատասխանելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառմանը, որում ԱԱԾ պետի պաշտոնակատարին պահանջ էր ներկայացրել՝ հանրությանը տալ տեղեկատվություն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների, ունեցվածքի մասին տեղեկություններ, որպեսզի քաղաքացիները իմանան դրանց օրինական լինել-չլինելու մասին։ Նկատենք, որ Արթուր Սաքունցին հասցեագրված նամակում ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունել է, որ տարիներ շարունակ հետևել է ընդդիմադիրներին ու քաղհասարակության ներկայացուցիչներին, տեսադաշտում պահել նրանց։ Ու թեև իրավապաշտպանը նշել է, որ դա ապօրինի է կատարվել, ԱԱԾ-ն պատասխանում է, թե օրենքն է այդպիսի հնարավորություն տալիս։ Արդյո՞ք ԱԱԾ-ն նման ոճի հայտարարություն տարածել է վարչապետի իմացությամբ:

 

«Բացարձակապես չեմ կարծում, որ վարչապետն ունի նման միտում կամ կիսում է։ Բայց պատասխանտվության խնդիր ունի նաև պարոն վարչապետը, որ իրեն ենթակա կառույցում տիրում է այսպիսի վիճակ։ Արթուր Վանեցյանին գեներալի կոչում տալու փոխարեն պետք էր դնել ԱԱԾ-ի բարեփոխման և արմատական փոփոխության հարցը»,- նշեց իրավապաշտպանը։ Նրա գնահատմամբ՝ հետխորհրդային բոլոր այն երկրներում, որտեղ ԱԱԾ-ները արմատական փոփոխությունների չեն ենթարկվել, այդ երկրները ձախողվել են. «Նույն ՌԴ-ում անունը փոխվեց ԿԳԲ-ի, բայց բովանդակությունը չփոխվեց, ԿԳԲ-ականը բերվեց իշխանության։ Խայտառակ ձևի թաղված են թե՛ կոռուպցիայի մեջ, թե՛ Արթուր Վանեցյանի «բռատը» հանդիսացող կադիրովական ռեժիմների աջակցության մեջ, մենք այդպիսի երկիր չենք ուզում ունենալ, և ԱԱԾ-ն դուրս է գալու այդ տրամաբանությունից։ Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն վտանգ չի համարում 10 միլիարդ դոլարի դուրսբերումը Հայաստանից»։ Մանրամասները՝ տեսանյութում:


 

Դիտումներ՝ 388

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????