Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անջատումով անվտանգության ապահովումը առավել քան հիմնավոր է՝ Ադրբեջանի կողմից պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականության պատճառով․ Ա․ Սաքունց

October 16, 2020

Տեսադարան

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

– Պարո՛ն Սաքունց, Ձեր ղեկավարած կազմակերպությունը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակը և քաղհասարակության ևս 5 կազմակերպություն դիմել եք ՆԱՏՕ-ին, Դաշինքի անդամ երկրների դեսպանություններին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Թուրքիայի կողմից Արցախի հակամարտության ռազմական էսկալացիան խրախուսող քայլերը, անմիջական ներգրավվածությունը։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ի՞նչ կարմիր գծեր է հատել, որոնք հակասում են ՆԱՏՕ-ի սկզբունքներին։

 

– Դաշինքի սկզբունքներում դրված են հենց արժեքային հիմքը, բայց շատ ավելի կարևոր է մեր պարագայում կոնֆլիկտների խաղաղ կարգավորման սկզբունքը, և եթե խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կոնֆլիկտները չեն լուծվում, ուրեմն ՆԱՏՕ-ն, որպես միասնական ռազմաքաղաքական կառույց, որոշակի վերաբերմունք արտահայտում է։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ Թուրքիան ակնհայտորեն իր վարքագծով, իր գործողություններով, լինելով ՆԱՏՕ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ, ակնհայտորեն հենց խախտում է ՆԱՏՕ-ի որդեգրած ժողովրդավարության սկզբունքները՝ ոչ միայն իր կառավարման որակով, այլ նաև կոնֆլիկտի նկատմամբ ունեցած իր դրսևորումով, որովհետև թե՛ ակնհայտ սպառազինությամբ աջակցելը ռազմական գործողությունների ժամանակահատվածում, և թե՛ Սիրիայի հյուսիսից ահաբեկիչների հավաքագրումն ու տեղափոխումը հակամարտության գոտի որևէ կերպ չեն տեղավորվում հենց ՆԱՏՕ-ի՝ որպես կազմակերպության մոտեցումների հետ։

 

– Ընդգծել եք, որ Թուրքիան ռազմական միջամտությամբ սրում է իրավիճակը Ղարաբաղում, նրա հավաքագրած ահաբեկիչները մասնակցում են ռազմական գործողություններին, թուրքական միջամտությունը զոհերի և վիրավորների է հանգեցնում նաև խաղաղ բնակչության շրջանում։ Եվ պահանջել եք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Ինչո՞ւ պիտի ՆԱՏՕ-ն իր անդամի նկատմամբ պատիժներ կիրառի։

 

– Որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, խնդիրը ծանրակշիռ անդամ լինելու մասին չէ, որովհետև այդ դաշինքի հիմքում ընկած է սկզբունքը, որ ամեն ձայն նշանակություն ունի։ ՆԱՏՕ-ի անդամ է նաև Հունաստանը, հիմա տեսեք՝ այս օրերին տարածվեց տեղեկություն, որ Թուրքիան թույլ չի տվել թռչել Հունաստանի արտգործնախարարի ինքնաթիռը։ Հիմա՝ ՆԱՏՕ-ի մի անդամ պետությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության ներկայացուցչին արգելում է իր տարածքով թռչելը, որը զուտ դիվանագիտական այց էր նախատեսում իրականացնել։ Այս գործողությունն ակնհայտ ցույց է տալիս, որ կոնֆլիկտ կա ոչ միայն Թուրքիայի գործողությունների մասով, ինչի հետևանքով հումանիտար իրավիճակն ավելի է սրվում, այլ նաև կոնֆլիկտն է թեժացնում, ինչը ևս հակառակ է ՆԱՏՕ-ի սկզբունքին։ Եվ սա, եթե իրենց ներսում լիներ, կասեինք՝ թող ՆԱՏՕ-ի գլուխը ցավի, բայց սրանք գործողություններ են, որոնք անմիջապես կապ ունեն Արցախում ռազմական գործողությունների վրա։ Կարելի է ասել, որ Ադրբեջանի ռեժիմը գործում է Էրդողանի թելադրմամբ, իսկ նա ներկայացնում է ՆԱՏՕ-ի անդամ պետություն, հետևաբար՝ հրադադարի և պատերազմական գործողությունները կառավարելի դարձնելու, հրադադարի ռեժիմի հաստատման դեմ գործողություններ է կատարում այդ պետությունը։ Մենք պահանջ ենք դնում, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկվի ՆԱՏՕ-ում։ Հրապարակված են փաստեր, օրինակ՝ ահաբեկիչների ներգրավումը։ Սա լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգությանը, և ահաբեկիչների ներգրավման սպառնալիքը չի կարող սահմանափակվել միայն ղարաբաղյան կոնֆլիկտի տարածքով։

 

– Ադրբեջանը փաստացի անտեսում է Արցախի բնակչության իրավունքների որևէ իրացում, ինչպիսին է ինքնորոշման իրավունքի իրացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին։ Ըստ էության, ուլտիմատում է դրվել՝ հանձնել հողերը առանց ինքնորոշման իրավունքի իրացման, ինչը մերժել է Հայաստանը։ Լավրովն էլ հայտարարեց, որ կան կոնֆլիկտի լուծման քաղաքական սկզբունքներ, դրանք հայտնի դրույթներն են։ Կարելի՞ է ասել, որ սա մեզ պարտադրված պատերազմ է, թե՞ բանակցությունները, հնարավոր է, օգնեին պահպանել խաղաղություն։

 

– Երբ խոսում են տարածքների մասին՝ հաշվի չառնելով, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով խոսվում է էթնիկ ատելության մասին, այն խրախուսվում է Ալիևի ռեժիմի կողմից, ինձ հասկանալի չէ՝ բանակցություններն ինչի՞ շուրջ են, երբ մյուս կողմը ատելության հիմքով ուզում է քեզ բնաջնջել։ Երբ խոսում են տարածքների մասին, մոռանալով մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, ընդունելի չէ։ Նույնիսկ այս ծանր վիճակում Հայաստանի բարձր քաղաքական ղեկավարության բառապաշարում չկա էթնիկ ատելության տարրը, սա շատ կարևոր հանգամանք է։ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի խայտառակ, էթնիկ ատելության հիմքով սպանությունը հերոսացվեց Ադրբեջանում՝ պետական մակարդակով, և երբ այս հանգամանքը հաշվի չեն առնում, ես դա չեմ հասկանում։ Երբ որևէ կարգավորող մարմին էթնիկ ատելության հիմքով բնաջնջման գործողությունները չի դիտարկում որպես գործոն, կներեք, անվտանգության երաշխավորման խոսակցությունները դառնում են անիմաստ, որովհետև դու արդեն գործ ունես ոչ միայն ռազմական գործողությունները կասեցնելու հետ, որը կարևոր է, այլ նաև գործ ունես մի ռեժիմի հետ, որն ուղղված է քեզ ոչնչացնելուն։ Սա բոլորովին այլ մթնոլորտ է։ Սրան դիմագրավելը, սա կասեցնելը, փոխելը որպես քաղաքական խնդիր դրվո՞ւմ է բանակցությունների հիմքում, ո՛չ։ Եվ եթե դա չի դրվում, ապա անխուսափելի է այն, ինչ բազմիցս ասվել է՝ անջատումն անվտանգության ապահովման համար։ Ուզում է լինի Լավրովը, ուզում է լինի Թրամփը կամ ով ուզում է լինի, եթե այս էթնիկ ատելության հիմքով, ակնհայտորեն խտրական մտածողությամբ քաղաքականությանն ուշադրություն չեն դարձնում, որի հիման վրա է սանձազերծվել պատերազմը՝ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով, հաշվի չես առնում, ապա կներեք՝ դուք ո՞վ եք, որ որևէ երաշխիք տաք անվտանգության, եթե դուք չեք զսպում Ալիևի նացիստական գաղափարախոսություն ունեցող ռեժիմին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

factor.am

Դիտումներ՝ 111

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????