Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միանշանակ է, որ Կուտոյանի չլինելով շահագրգռված չէ ներկայիս իշխանությունը

January 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը իրավապաշտպան Արթուր Սաքունցը «խայտառակություն» է որակում․ «Հրազենային զենքի կիրառման փաստը արձանագրվում է, այսինքն՝ ակնհայտ է, որ ինքնասպանություն է կամ սպանություն։

 

Նա մի անձ է, որն աշխատել է ՀՀ նախագահի օգնական, գլխավոր դատախազի տեղակալ և ԱԱԾ տնօրեն՝ այն ժամանակահատվածում, որը մենք բնութագրում ենք որպես պետության զավթման շրջան։

 

Խոսքը մի մարդու մասին է, որը բավական իրազեկված է իշխանության կառավարման վերաբերյալ այնպիսի տեղեկություններով, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ Կուտոյանի՝ որպես տեղեկատվություն կրողի մահվամբ վերանում է պետության զավթման կոնկրետ մեխանիզմների, փաստերի ու դրսևորումների մասին առավել մանրամասն իմանալու հնարավորությունը։ Չեմ կարծում, որ միայն ինքն է տիրապետում, իհարկե»,- ասաց իրավապաշտպանը։

 

Սաքունցը հիշեցնում է, որ ի տարբերություն ԱԱԾ նախկին պետերի, Կուտոյանը հանրային դաշտում հաճախ չէր երևում, ինչը նշանակում է, որ հանրային քաղաքականությամբ զբաղվելու, խմբերի մեջ ներգրավվելու ցանկություն չուներ․ «Սա լուրջ մարտահրավեր է։ Քանի որ իմ՝ վերը նշած հանգամանքները կան, վարկած եմ առաջարկում՝ շատ կարևոր է արձանագրել, թե ո՞ւմ էր պետք և ո՞ւմ շահերից էր բխում Կուտոյանի ողջ չլինելը։ Միանշանակ է, որ Կուտոյանի չլինելով շահագրգռված չէ ներկայիս իշխանությունը»։

 

Սաքունցն ասում է, որ դատաձգաբանական փորձաքննությունը կարող է տալ եզրակացություն, թե ինչպես է այդ հրազենը օգտագործվել, ինչի արդյունքում կարելի է եզրակացություն կազմել ինքնասպանության կամ սպանության մասին։ Դիակի հայտնաբերման մասին ում կողմից հայտնի դարձնելը ևս իրավապաշտպանը կարևորում է։

 

Հիշեցնում է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ չբացահայտված մի քանի մահեր կան՝ Գևորգ Մհերյանի, Հայկ Հարությունյանի։

 

«Սա արդեն մտահոգող է այն իմաստով, որ երևի թե պատշաճ չի գնահատվում այն խնդիրների խորությունը, որոնք ունենք՝ ճշմարտության բացահայտման տեսակետից։ Կուտոյանի, նման իրազեկված մարդկանց մահը ավելի խոշոր հանցագործության հետքերի թաքցման նպատակ ունի։ Այդ տեղեկատվության չբացահայտմամբ շահագրգիռ ուժերն են, որ իմ կարծիքով՝ այս մահվան դեպքերի հետում կանգնած են»։

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացումից հետո իրավապաշտպան Արթուր Սաքունցը անհրաժեշտ էր համարում քրեական գործի հարուցումն ու Կուտոյանի հարցաքննությունը, ինչը փաստացի տեղի չի ունեցել։ Իրավապաշտպանը հիշեցնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահից հետո իրենք բարձրացնում էին անվտանգության ապահովման հարցերը։

 

«Պատահականություն չեմ կարող համարել, որ նախկին ռեժիմի առանցքային գործիչները, որոնք մասնակցություն են ունեցել ՀՀ-ի և նրա քաղաքացիների դեմ լրջագույն հանցավոր գործողությունների մեջ և իրազեկված են այդ մասին, նրանք մահանում են, ընդ որում՝ հերթական անգամ հրազենի կիրառմամբ, դա ես համարում եմ ոչ անհրաժեշտ ջանքերի գործադրում։ Սա նշանակում է, որ դատաիրավական մարմիններում բարեփոխումների հետաձգումը դառնում է ազգային անվտանգության մարտահրավեր»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

factor.am

Դիտումներ՝ 734

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????