Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Վեթինգը բարի ցանկություն չէր, այլ ժողովրդավարական կառավարման անցնելու անհրաժեշտ գործողություն, բայց չարվեց․ Արթուր Սաքունց

Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք իրավապահ համակարգում առկա խնդիրների մասին: Իրավապահ համակարգը մնաց այնպիսին, ինչպիսին կար: Անհրաժեշտ էր վեթինգ իրականացնել: Այս մասին «Ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Վեթինգը ոչ թե բարի ցանկություն էր, ոչ թե մոդայիկ կամ օտարամետ հասկացություն էր, այլ ավտորիտար կառավարումից ժողովրդավարական կառավարման անցնելու անհրաժեշտ գործողություն էր, բայց դա չարվեց»,- ընդգծեց Արթուր Սաքունցը՝ նկատելով , որ կառավարման համակարգի առաջին դեմքերը փոխվել են, բայց կառավարման մեխանիզմները մնացել են ավտորիտար կառավարմանը բնորոշ վիճակում: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ սա լուրջ մարտահրավեր է: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ