Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին պետք է նշանակի ոչ թե վարչապետը, այլ Ազգային ժողովը․ Արթուր Սաքունց

Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը, որը պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։

 

«Հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետության և խնդիրների» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան  Արթուր Սաքունցը նշեց, որ այս նոր մարմինների ձևավորման ընթացքում հանրային լայն իրազեկում պետք է ապահովել և վստահելիության ապահովման համար բոլոր առաջարկները պետք է քննվեն: «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին պետք է նշանակի ոչ թե վարչապետը, այլ Ազգային ժողովը»,- ընդգծեց իրավապաշտպանը:-Կոմիտեի գործունեությունը պետք է գնահատվի կոմիտեի նախագահի զեկույցով: Նման իրավապահ մարմինների ուղղակի ենթակայությունը վարչապետին չի երաշխավորում նրանց անկախությունը և հանրային վստահությունը. սա օրինաչափություն է: Մի մարմին, որը պաշտոնատար անձանց կատարած հանցագործություններով է զբաղվելու, նրա գործունեության նկատմամբ խորհրդարանի վերահսկողությունը այդ մարմնի անկախության երաշխիք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

factor.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ