Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանի նկատմամբ ցածր վստահություն ապահոված մարդիկ ընտրվում են ԲԴԽ անդամ․ Արթուր Սաքունց

July 23, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 19-ի ժողովի ընթացքում ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը։

 

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ այդ ընտրությունը վստահելի չէր, քանի որ նախ՝ նիստը փակ էր լրատվամիջոցների համար և մինչ օրս էլ այդ նիստի վերաբերյալ որևէ հաշվետվության ականատես չեղանք։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ անվստահության հիմք է տալիս նաև մեկ այլ հանքամանք ևս՝ դատական իշխանության և դատարանի նկատմամբ ցածր վստահություն ապահոված մարդիկ են ընտրվել ԲԴԽ անդամներ։

 

«Դատարանների նկատմամբ ցածր վստահություն ապահովված մարդիկ ընտրում են Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետևաբար այստեղ չի կարող լինել այդ ինստիտուտի նկատմամբ վստահություն, իսկ երբ հաշվի ենք առնում այն դատավորներին, որոնք միշտ գործել են քաղաքական իշխանության հրահանգով և հիմա էլ դիրքավորվում են այնպես, որ հնարավորինս բարենպաստ հարաբերություններ ունենան՝ վստահության մասին առավել ևս խոսել հնարավոր չէ»,- այսօր «ԲԴԽ-ն նոր նախագահ ունի. նոր անդամներով համալրված ԲԴԽ-ն ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց  իրավապաշտպանը։

 

Նրա խոսքով՝ դատական իշխանությունը պետք է ենթարկվի շատ լուրջ զտման, որն այս պահին շատ կարևոր է և իրավական փոփոխության համատեքստում և երբ վարչապետն ասում է, որ դատական համակարգն ունի կտրուկ փոփոխության կարիք, այդ կտրուկ փոփոխություն ասածը հենց վեթինգն է ենթադրում։ «ՀՀ դատավորները իրենց նախորդ գործունեությամբ չեն կարողացել ապահովել դատարանի նկատմամբ հանրային վստահություն։ Նրանք անմիջական պատասխանատվություն են կրում հանրային վստահության ամենացածր մակարդակի համար»,- ասաց նա։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստ է անցկացնում, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ վեթինգը պետք է իրականացնի հենց այդ մարմինը։ «Ինչո՞ւ ես պետք է իրենց վստահեմ, ինչո՞ւ մենք գործիքներ պետք է վստահենք մի մարմնի, որն արդեն իր ծագումով վստահություն չունի»,-ասաց նա։ 

 

factor.am

Դիտումներ՝ 960

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????