Հղիության 6-րդ ամսում աշխատանքից ազատված՝ Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Նանե Ասատրյանի շահերի պաշտպանությունը ստանձնած, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Տիրուհի Վարդանյանը լիահույս է, որ դատական կարգով Նանե Ասատրյանի իրավունքները կվերականգնվեն։

Այստեղ ոչ միայն ներպետական, այլև միջազգային օրենսդրության հետ գործ ունենք, ասում է նա՝ մեջբերելով եվրոպական Սոցիալական խարտիայի համապատասխան դրույթը, որի անդամ է նաև Հայաստանը։ Տվյալ դեպքում որևէ հիմնավորում Նանե Ասատրյանին աշխատանքից ազատելու համար չի նշվել, ընդամենը որպես ազատման հիմք է ներկայացվել մարզպետի առաջարկը։