Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Պետության զավթմանը ժամանակին գնահատական տալու դեպքում ՍԴ շուրջ այս շահարկումները չէին լինի»

January 31, 2020

Տեսադարան

Հելսինկլան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Արցախի զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքին, որն արդեն որակվել է ինքնասպանություն, և վիճակագրությանը, որ այս ամիս բանակում արդեն 4 զոհ և 8 վիրավոր կա, ասաց, որ յուրաքանչյուր նման միջադեպ հետևանք է ինչ-որ բացթողման։

 

Նրա խոսքով՝ ոչ մարտական պայմաններում մահերի փաստերը շատ մտահոգիչ են, և պատճառն առկա մթնոլորտն է։

 

«Պատճառներն ակնհայտ հետևանք են զինվորական հրահանգավորման, զինվորական կարգապահության, ծառայության կազմակերպման, այդ թվում՝ նաև անձնակազմի հետ աշխատանքի բնագավառում առկա խնդիրների։ Չպետք է բավարարվել միայն նյութատեխնիկական պայմանների բարելավմամբ, մթնոլորտի ձևավորման համար բոլորովին այլ աշխատանք է պետք»,- շեշտեց իրավապաշտպանը։

 

Արթուր Սաքունցը ևս դիմել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար, սակայն նրա թեկնածությունը չընդունվեց։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հանձնաժողովի կազմը, իրավապաշտպանը պատասխանեց. «Քանի որ արդեն եղած փաստ է, ես չեմ էլ ուզում դրան անդրադառնալ։ Արձանագրում ենք ընդամենը փաստը»։

 

Նրա խոսքով՝ մինչ այժմ ՀՀ որևէ Սահմանադրություն չի ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը:

 

«Դրա համար բովանդակային տեսակետից սա պետք է լինի նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրության հիմքը տվել է ՀՀ քաղաքացին՝ թավշյա հեղափոխությամբ։ Ներկա Սահմանադրությամբ գործադիրն ունի անվերահսկելի լծակներ՝ ԱԱԾ, իրավապահ համակարգ, այս ամենին պետք է լուծում տրվի և պառլամենտական վերահսկողություն լինի»,- նշեց Սաքունցը։

 

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ասում է՝ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները Սահմանդրական դատարանի շուրջ վիճակը հանգուցալուծելու համար է, իրավապաշտպանը հակադարձեց. «Նախկին իշխանությունը, իմ կարծիքով, ընդդիմություն չէ։ Իրենք անելիքի և ասելիքի ժամանակն ունեին, որը վատնեցին և վատնեցին նաև պետական ռեսուրսներն ու մեր ժամանակը։ Ինձ համար որևէ նշանակություն չունի նրանց ասածները։ Չեմ կարող ի սկզբանե դատողություն անել, մինչև չտեսնենք՝ իշխանությունն ինչ է առաջարկում»։

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան վերջին օրերին սրված հակամարտությունը՝ Սաքունցն ասաց, որ հարցի քննարկումը պետք էր իրականացնել ոչ թե թեժ, այլ բացառապես հանդարտ պայմաններում, քանի որ այդպիսով շահարկումների հող է ստեղծվում, և ՍԴ լեգիտիմության բուն խնդիրը ստվերվում է։

 

«Պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու պարագայում նման շահարկման առիթ և նման արձագանքներ չէին կարող լինել։ Դա հիմնավորված փաստաթուղթ կլիներ, թե այդ պետության զավթման մեջ ինչ դեր են ունեցել ՍԴ-ն, դատական իշխանությունը»,- ասաց իրավապաշտպանը։ Արթուր Սաքունցն այսօրվա գործող Սահմանադրությունը որակում է որպես պետության զավթումը Սահմանադրությամբ ամրագրող փաստաթուղթ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


factor.am

Դիտումներ՝ 319

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????