Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Իրավական հիմնավորումները ոտնատակ տվեցին․ Սաքունցը՝ Ալավերդիի ավագանիում կատարվածի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանական ուժերի ներգրավմամբ Ալավերդիում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմնի, ընտրողների կամքի արդյունքների և ժողովրդավարության ոչնչացում՝ ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ 

 

Նա շեշտում է՝ Ալավերդիում տեղի ունեցածը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ 

 

«Ոստիկանությունը թույլ չի տալիս համայնքի գործող ղեկավարին մուտք գործել համայնքապետարան, և ավագանու որոշ թվով անդամներով անվստահության քվեարկություն են կազմակերպում, այն դեպքում, երբ ավագանու նիստին պետք է ներկա լինի նաև հենց այն անձը, որին անվստահություն են հայտնում»,- ասում է Սաքունցը։ 

 

Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանին այսօր անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Ավագանին նոր համայնքապետ է ընտրել ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանին։ Թամազյանի հեռանալու հարցին կողմ է քվեարկել ավագանու 27 անդամից 14-ը։  Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Անի Թամրազյան
© factor.am

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ