Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անձի անձեռմխելիություն, անձնական կյանքին միջամտություն, սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություն, ռասայական խտրականության ակնհայտ դրսևորում․ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրապարակված տեսանյութում մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել

December 5, 2023

Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

Համացանցում երեկ տեսանյութ է հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին, որոնք սննդի առաքման ծառայություններ են մատուցում, և նրանցից մեկին պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Պահանջն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով։

 

Երբ երիտասարդը հանում է զինվորական վերնազգեստը, տեսանյութի հեղինակը հավաքված մյուս հնդիկների հասցեին ևս շարունակում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել։

 

Անձի անձեռմխելիություն, անձնական կյանքին միջամտություն, սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություն, ռասայական խտրականության ակնհայտ դրսևորում․ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրապարակված տեսանյութում մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել։

 

Factor TV-ն կապ հաստատեց հնդիկ երիտասարդի հետ․ նա սկզբում համաձայնեց զրուցել կատարվածի շուրջ, ապա մտավախություն հայտնեց, որ աշխատավայրում, հնարավոր է, խնդիրներ ունենա լրատվամիջոցների հետ շփման համար։

 

Յուրաքանչյուր անձ, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, ունի իրավունքներ ՀՀ տարածքում, ինչո՞ւ պետք է այլ երկրի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում իրեն անպաշտպան զգա՝ հարց է բարձրացնում իրավապաշտպանը։ Ըստ Սաքունցի՝ պետք է բացառել Հայաստանում ռասայական խտրականության ցանկացած դրսևորում։

 

«Նման երևույթներ չի կարելի թույլ տալ ՀՀ տարածքում։ Առաջին անգա՞մ են տեսնում, ու բոլորի՞ն են մոտենում, թե՞ հնդիկ է, դրա համար են համարձակվում՝ կարծելով, որ պաշտպանված չի։ Հայաստանն այս գլոբալիզացիայի դարում նաև աշխատաշուկա է հանդիսանում այլ երկրների քաղաքացիների համար։ Ոստիկանությունը շուտափույթ և անհապաղ պետք է հայտնաբերի այսպիսի խտրական տեսանյութ նկարահանած անձին»,- ասում է Սաքունցը։

 

Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ուսումնասիրում են հնդիկ երիտասարդի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման տեսանյութը։ Մարդու իրավունքների պաշտպանը դեռ երեկ էր արձագանքել կատարվածին։ Պաշտպանն ընդգծել էր՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։

 

Տեսանյութը նկարահանած տղամարդու արարքը սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի մոտ վրդովմունք է առաջացրել։ Շատերը ներողություն են խնդրել հնդիկ երիտասարդից և ցանկություն հայտնել գտնել նրան ու նոր բաճկոն նվիրել։ Այսօր արդեն հնդիկ երիտասարդը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, շնորհակալություն է հայտնել աջակցության համար, նշել, որ արդեն նոր բաճկոն են նվիրել և վերադարձել է աշխատանքի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան
© factor.am

 

 

Դիտումներ՝ 69

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????