Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԱԺ-ում ծեծկռտուքի հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ իրավապաշտպանները դատապարտում են կատարվածը

Ըստ Արթուր Սաքունցի՝ ապշեցուցիչ է այն, որ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ, փոխանակ հանդարտեցնելու դրությունը, իրենք միացան Սասուն Միքայելյանի բռնարարքին։ Իրավապաշտպանը կրկնակի անընդունելի է համարում ոչ բռնի, թավշա հեղափոխությամբ իշխանության եկած ուժի կողմից  բռնության գործադրումը։

 

«Ընդհուպ մինչև պետք է դիտարկել նման վարքագիծ ունեցող պատգամավորների համատեղելիությունը ԱԺ պատգամավորի մանդատին։ Քաղաքական դիկուրսիայում կարող են բառերը սուր լինել, կարող են սուր էմոցիաներ լինել, բախումներ՝ կարծիքների, բայց մենք հավակնություն և ակնկալիք ունենք բոլորովին նոր քաղաքակիրթ քաղաքական մշակույթի, որի համար ընտրված են։ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր կա կրիմինալ մտածողություն, սա կրիմինալ մտածողության տիպիկ դրսևորում էր՝ խմբակցության որոշ անդամների կողմից»,- ասաց Սաքունցը։

factor.am

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ